Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ պատրաստ է փաստաթղթեր հրապարակել. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Փետրվարի 14–ին «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»–ը հայտարարություն էր տարածել՝ շեշտելով, որ ՀՀ նախագահի թեկնածուն պետք է համապատասխանի Սահմանադրության պահանջներին:

Նշենք, որ ՀՀԿ–ն նախագահի թեկնածուի պաշտոնում առաջադրել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանին: ՀՀ Սահմանադրության համաձայն՝ ՀՀ նախագահ կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, վերջին վեց տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում ՀՀ մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:

Հայտարարության մեջ, սակայն, ընդգծվել է, որ թեկնածուի վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվության իսկության պարագայում, նա չի համապատասխանում հանրապետության Նախագահին՝ Սահմանադրությամբ ներկայացվող պահանջներին, ուստի և չի կարող ծառայել որպես ՀՀ գլուխ և պահպանել ՀՀ Սահմանադրությունը:

Նշվել է, որ ըստ հետաքննող լրագրողների ցանցի բացահայտումների, բրիտանական ընկերությունների Companies House ռեգիստրին իր ընկերության կողմից ներկայացված հաշվետվության համաձայն՝ Արմեն Սարգսյանը դեռևս 2014 թ. հունիսին եղել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի: Այսինքն, նրա թեկնածության պարագայում չի ապահովվում վերջին վեց տարում միայն ՀՀ քաղաքացի լինելու պահանջը:

Հայտարարությանը միացել էին նաև մի շարք հասարակական կազմակերպություններ՝ Արմեն Սարգսյանից պահանջելով սեղմ ժամկետներում հրապարակային ներկայացնել պաշտոնական տեղեկանք՝ հավաստելու իր՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը դադարեցնելու հանգամանքը: Պահանջել են նաև պաշտոնական տեղեկանք ներկայացնել իր բիզնեսները հավատարմագրային կառավարման հանձնելու մասին, իր և իր կնոջ (այդ թվում՝ բիզնեսներից ստացված) եկամուտները, ինչպես նաև հիմնավորում, թե որն է եղել եկամուտները 2013 թվականից մինչ օրս չհայտարարագրելու պատճառը:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» ընտրական ծրագրերի համակարգող, քաղաքագետ Արմեն Գրիգորյանից փորձեցինք ճշտել՝ մինչ օրս թեկնածուի կողմից ստացե՞լ են արդյոք բավարար հիմնավորումներ, որոնք կփարատեին նշված կասկածները:

Արմեն Գրիգորյանը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ փետրվարի 16–ին կայացած քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և Արմեն Սարգսյանի հանդիպման ակնկալիքն այն էր, որ նա նշված երեք կետերի վերաբերյալ մանրամասն հիմնավորումներ ներկայացնի հանրությանը: «Ակնկալիքն այն էր նաև, որ կասկածի տակ գտնվող հարցերին հստակ պարզաբանում տրվի:

Նամակը ստորագրած կազմակերպությունների ներկայացուցիչներն էլ են եղել այդ հանդիպմանը, և Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ պատրաստ է հրապարակել փաստաթղթեր, որպեսզի փարատի այդ կասկածները: Այս պահին այդ հրապարակումները չկան և կարելի է ասել, որ կասկածները դեռ կան և կշարունակվեն մնալ, մինչև այդ փաստաթղթերի հրապարակումը»,– ասաց Արմեն Գրիգորյանը:

Մեր զրուցակիցը նշեց, որ փաստաթղթերը հրապարակելու պատրաստակամությունն առաջընթաց է, բայց դրանք դեռ չկան. «Բացի այդ՝ մենք չգիտենք, թե ինչ տարբերակով է հրապարակվելու: Սպասում ենք հրապարակմանը»:

Իսկ թե մասնավորապես ի՞նչ փաստաթղթերի մասին է խոսքը, քաղաքագետն ընդգծեց. «Ամենակարևորը՝ քաղաքացիության մասին փաստաթուղթն է: Օրինակ, դա կարող է ենթադրել Մեծ Բրիտանիայի ոստիկանությունից կամ այլ մարմնից քաղաքացիության վերաբերյալ փաստաթուղթ խնդրել ու ներկայացնելը:

Ինչպես նաև՝ իր մոտ առկա այն փաստաթղթերը, որոնք կարող են հավաստիացնել, որ նա քաղաքացիությունից հրաժարվել է: Այսինքն՝ դա կլինի պաշտոնական փաստաթուղթ, որը կհաստատի քաղաքացիությունից հրաժարվելը»: Հավելենք, որ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»–ը վերոնշյալ պահանջների կատարման առնչությամբ change.org կայքում ստորագրահավաք է սկսել:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Դեղերդ խմիր, տուպիցա.Աննա Հովները՝Փաշինյանին

19.05.2020

Սերժ Սարգսյանի ասուլիսը իրոք կարող է լինել այն քաղաքական «երկրաշարժը»,որի «փլատակների» տակ շատերը կարող են հայտնվել.Վահան Բաբայան

19.05.2020

«Ստիպված եմ հերթական անգամ հիասթափեցնել Ռուբեն Հայրապետյանին մեղավոր կարգողներին…».Ամրամ Մակինյան

22.05.2020

Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը կհետաձգվի.Ամրան Մակինյան

20.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով