Daily Archives: 31.01.2018

Պռոշյան գյուղում նորածին երեխային ծառի տակ թողած կինը ուսուցչուհի է

ՀՀ քննչական կոմիտեն երեկ հաղորդագրություն էր տարածել եւ տեղեկացրել, որ բացահայտվել է ամիսներ առաջ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում՝ սալորի ծառի տակ երեխային թողած մոր ինքնությունը: Նշվել էր, որ պարզվել են դեպքի հանգամանքները, եւ երեխայի մորը մեղադրանք է առաջադրվել: Այսօր մեզ հաջողվեց կատարվածի վերաբերյալ որոշ մանրամասներ պարզել: Ըստ այդմ, 36-ամյա կինը, որն աշխատում է որպես ուսուցչուհի,… Կարդալ ավելին »

«Սա օրենք է, որը կպաշտպանի ձեր ժողովրդին». Վրացի փորձագետը՝ Կարեն Չիլինգարյանին

«Վրաստանում ամեն 3-րդ մարդը ծխում է»,- այսօր կազմակերպված քննարկման ժամանակ ասաց Թբիլիսիում «Ծխախոտի հսկողության դաշինք» հ/կ նախագահ Գեորգի Բախտուրիձեն: Նրա խոսքով՝ իրենց երկրում ծխելու պատճառով ամեն տարի մահանում է 11 հազար մարդ, որից 3000-ը երեխաներ են: Գ. Բախտուրիձեն պատմեց, որ իրենք արդեն 20 տարի  պայքարում են ծխելու դեմ: Վրաստանում ծխելն արգելված է բոլոր հանրային վայրերում… Կարդալ ավելին »

«Ֆանտաստիկ օրինակ է, թե մեր երկիրն ուր է գնալու». Արմեն Սարգսյան

«Այն, որ «Թումոն» բացվելու է Փարիզում, ֆանտաստիկ օրինակ է, թե մեր երկիրն ուր է գնալու»,- այս մասին «Թումոյում» հայտարարեց ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը՝ ընդգծելով, որ պատահական չի այցելել «Թումո» կենտրոն։ Ինչ վերաբերում է նախագահի պաշտոնի հետ կապված իր վերջնական որոշմանը, նա հետևյալն ասաց. «Ես աշխատում եմ, տարբեր հանդիպումներ եմ ունենում, և այս աշխատանքով ես… Կարդալ ավելին »

«Փոխանակ ներկրողին դատեին, որը հանցագործ էր, ժողովրդին էին դատում». Հրաչ Բերբերյան

2017թ. դեկտեմբեր ամսին «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման ժամանակ ՀՀ Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը սերմացուների խնդրի մասին խոսելիս ասել էր, որ էլիտար ցորենի պարտքերը ներվելու են. «Հին պարտքերն առաջիկա երկու շաբաթների ընթացքում զիջվելու են»։ Նախարարի հայտարարությունից օրեր անց կառավարության նիստի ժամանակ հավանության արժանացավ 2011-2016թթ. սերմերի ու 2015-2016թթ. պարարտանյութերի համար գյուղացիների պարտքերը ներելու որոշումը: Աշնանացան ցորենի, գարու… Կարդալ ավելին »

«Զվարթնոց» օդանավակայանն արմատապես կփոխվի. հին շենքը քանդվելու է. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը քննարկման է ներկայացրել «Զվարթնոց» միջազգային եւ Գյումրու «Շիրակ» օդանավակայանների կոնցեսիոների կողմից ներկայացված 2018-2022 թվականների մաստեր պլանի նախագիծը: «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքն ամբողջությամբ քանդվելու է: Նոր պլանով նախատեսվում է կառամատույցի ծածկի նորացում, վազքուղու վերանորոգման աշխատանքներ, օպտիկամանրաթելային սենսորներ կանցկացվեն ցանկապատի վրայով եւ կկարողանան հայտնաբերել ցանկացած ներթափանցման փորձ: Ըստ… Կարդալ ավելին »

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դավիթ Հարությունյանն ամեն կերպ խուսափեց խոսել Արթուր Օսիկյանի մասին

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ամեն կերպ խուսափում էր անդրադառնալ ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանի հրաժարականի հարցին: Նա ամեն անգամ կոչ էր անում հարց ուղղել քիչ առաջ հանձնաժողովի նիստում զեկուցված հարցերի շուրջ: Անդրադառնալով այն հանգամանքին, որ ապրիլից շատ կառույցներ լինելու են վարչապետի ենթակայության տակ` Հարությունյանը նշեց, թե այդ մասին բազմիցս խոսվել է,… Կարդալ ավելին »

Խախտումներ են հայտնաբերվել հացի երկու արտադրամասերում

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, վերահսկողական գործողությունների շրջանակում,  կասեցրել է Երևանի Պուշկինի 38 հասցեում գործող Ա/Ձ Վարդան Շահինյանի հացի արտադրամասի գործունեությունը: Արտադրամասում ոչ միայն խախտվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները, այլև չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ վնասատուների դեմ պայքարելու ուղղությամբ, սննդի շղթայում ներգրավված աշխատակիցները չեն ենթարկվել նախնական և պարբերական բժշկական զննության, արտադրության տեխնոլոգիական գործընթացը չի… Կարդալ ավելին »

Կեղծ դեղերը, կարագն ու մարգարինը. ԱԱԾ-ն միջնորդություն կներկայացնի ՊՆ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետ Միքայել Համբարձումյանի հետ հարցազրույցը ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործերի ընթացքի մասին: -ՀՀ պաշտպանության նախարարությանը կարագի փոխարեն մարգարին վաճառելու քրեական գործի շուրջ բարձրացած աղմուկը թերեւս ստիպեց ԱԱԾ-ին այս թեմայի շուրջ որոշ պարզաբանումներ տալ եւ մանրամասներ ներկայացնել: Այդուհանդերձ, դեռեւս շատ հարցերի պատասխաններ չկան, հայտնի են ոչ… Կարդալ ավելին »

Հունվարի 31-ի աստղագուշակ

Խոյ: Այսօր կօգտագործեք, ձեզ ընձեռնված, բոլոր հնարավորությունները: Ուղևորությունները հրաշալի կդասավորվեն, ոչ միայն դրական լիցքեր կհաղորդեն այլև կօգնեն հետքրքիր ծանոթություններ հաստատել: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր մեծ ճանաչվածություն և համբավ ձեռք կբերեն, ի հայտ կգան նոր երկրպագուներ: Այսօր կծնվեն գաղափարներ, որոնք, առաջին հայացքից, կարող են անիրագործելի թվալ, սակայն, հետագայում ձեզ կհաջողվի կյանքի կոչել դրանք: Ֆինանսական տեսանկյունից բարեհաջող… Կարդալ ավելին »

Արոնյանը կիսեց միավորը 8-րդ տուրում

Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը կիսեց միավորը Ջիբրալթարի մրցաշարի հերթական տուրում: Ջիբրալթարի միջազգային մրցաշարի 8-րդ տուրում Արոնյանի մրցակիցը գրոսմայստեր Գրիգորի Օփարին էր: Շախմատիստները համաձայնեցին կիսել միավորը: Այժմ Արոնյանն ունի 6 միավոր: Նույնքան միավոր ունեն նաև 9 շախմատիստներ: 6,5 միավոր ունեն 4 գրոսմայստերներ՝ Նակամուրան, Լագրավը, Ռափորտը, Դուբովը: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանն այս… Կարդալ ավելին »