«Սա օրենք է, որը կպաշտպանի ձեր ժողովրդին». Վրացի փորձագետը՝ Կարեն Չիլինգարյանին

«Վրաստանում ամեն 3-րդ մարդը ծխում է»,- այսօր կազմակերպված քննարկման ժամանակ ասաց Թբիլիսիում «Ծխախոտի հսկողության դաշինք» հ/կ նախագահ Գեորգի Բախտուրիձեն:

Նրա խոսքով՝ իրենց երկրում ծխելու պատճառով ամեն տարի մահանում է 11 հազար մարդ, որից 3000-ը երեխաներ են: Գ. Բախտուրիձեն պատմեց, որ իրենք արդեն 20 տարի  պայքարում են ծխելու դեմ: Վրաստանում ծխելն արգելված է բոլոր հանրային վայրերում և տրանսպորտում:

Բանախոսն ընդգծեց, որ Վրաստանը եվրոպական երկիր դառնալու ուղին է բռնել ու որոշումներ է ընդունում ոչ թե՝ ծխախոտի արտադրությունը խթանելու, այլ՝ իր ազգաբնակչության առողջության համար. «Դա մեզ համար առաջնահերթություն է»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ Հայաստանում վերջին շրջանում ակտիվ քննարկվում է «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» նոր օրենսդրական նախագիծը: Քննարկման ժամանակ Հայաստանի Սպառողների խորհրդատվություն կենտրոնի նախագահ Կարեն Չիլինգարյանը նշեց, որ պետք է պայքարել ծխելու դեմ, բայց՝ ոչ այս ձևով: Ըստ նրա՝ այդ պատժամիջոցները, տուգանքները «դրակոնային» չափի են:

Իր ելույթում վրացի փորձագետը դժգություն հայտնեց Կ. Չիլինգարյանի ձևակերպումների վերաբերյալ. «Ինձ այնքան էլ դուրս չեկավ ձեր այն միտքը, որ տուգանքները դրակոնային չափի են: Սա օրենք է, որը կպաշտպանի ձեր ժողովրդին: Մենք չենք պայքարում ծխողների դեմ, մենք գիտենք, որ դա կախվածություն է, և դժվար է թողնել ծխելը, բայց մենք նրանց ասում ենք՝ ծխեք, բայց՝ ոչ հանրային վայրերում»:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով