Daily Archives: 30.01.2018

Օդանավակայանի հին մասնաշենքը քանդելու հարցը` օրակարգում

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի կողմից ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանն է ներկայացվել Երեւանի «Զվարթնոց» եւ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների 2018-2022թթ. համար «Մաստեր պլանը» հաստատելու մասին առաջարկ: Նշենք, որ «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայանների` 2018-2022թթ. «Մաստեր պլանը» դիտվում է որպես գործող փաստաթղթեր, որոնք պարբերաբար ենթարկվում են վերանայման յուրաքանչյուր 5 տարին մեկ: Դրանց հիմնական նպատակն է ուսումնասիրել օդանավակայանում հնարավոր… Կարդալ ավելին »

Ոստիկանության բաժնի քրեական հետախուզության պետին և օպերլիազորին մեղադրանք է առաջադրվել

27.11.2017թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի ղեկավար պաշտոնատար անձանց և ՀՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից նախնական համաձայնությամբ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու և ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված քրեական գործը: Հիշյալ քրեական գործով… Կարդալ ավելին »

Ի՞նչ է իրականում տեղի ունեցել ՀՀԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ

ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, թե Իտալիայի ոստիկանությունը Հռոմում «պաշարել է» իր հյուրանոցային սենյակը` ձերբակալելու նպատակով: Ըստ Փաշինյանի` ոստիկանական գործողության համար հիմք է ծառայել Ինտերպոլի միջոցով 2008 թվականից իրեն որոնելու փաստը: Հայտնում ենք, որ 01.07.2009 թ` Նիկոլ Փաշինյանի` ՀՀ իրավապահ մարմիններին ներկայանալուց հետո, 21.07.2009 թ. նրա նկատմամբ միջազգային հետախուզումը… Կարդալ ավելին »

Մարզպետ Վահե Հակոբյանը կանանց զորահավաք է սկսել. ում դեմ է արշավը

«Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանը բաց նամակով դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, ՀՀ ոստիկանության Կապանի բաժնին: Բաց նամակում ասվում է. Սյունիքի մարզպետի անմիջական նախաձեռնությամբ մարզում ստեղծված ծայրահեղ լարված վիճակն օրեցօր նորանոր եւ մարդկային երեւակայության մեջ չտեղավորվող դրսեւորումներ է ստանում: Սյունիքի դեմ հայտարարված պատերազմի առաջնագիծը, այնուամենայնիվ, «Սյունյաց երկիր» թերթի դեմ բացված ճակատն է:… Կարդալ ավելին »

Հատուկ նշանակության ավտոտրանսպորտ, առանձնատուն, անձնական բժիշկ… ինչ կտրվի վարչապետին և նախագահին

Արդարադատության նախարարությունը ներկայացրել է «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Այն կարգավորում է պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքներին առնչվող հարաբերությունները: Մասնավորապես,  Հանրապետության նախագահի լիազորությունների իրականացումն ապահովում է Հանրապետության նախագահի աշխատակազմը, որի աշխատակիցների թվաքանակը  չի կարող գերազանցել 180-ը: Հանրապետության նախագահին սպասարկման նպատակով տրամադրվում են`նստավայր, որը կլինի Երևանում՝ Մաշտոցի 47 հասցեում:… Կարդալ ավելին »

Հունվարի 30-ի աստղագուշակ

Խոյ: Հաջող օր է, շատ բան տրվում է հեշտությամբ, իսկ ձեր հաջողություններին կարելի է միայն նախանձել: Ինչ էլ որ տեղի ունենա, դուք միևնույն է, չեք կորցնում լավատեսությունն ու հոգեկան հավասարակշռությունը: Շրջապատի մարդիկ հասկանում են, որ ձեր վրա կարելի հենվել և էլ’ ավելի են ձեզ գնահատում: Բարենպաստ օր է ղեկավարության և ազդեցիկ մարդկանց հետ զրուցելու համար, ձեր… Կարդալ ավելին »

Արմեն Սարգսյանը ՀՀԿ գրասենյակ ժամանեց Cadillac Escalade-ով, ինչով ժամանակին ժամանել էր վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ նախագահի թեկնածուն ՀՀԿ գրասենյակ ժամանեց ամերիկյան հանրահայտ Cadillac Escalade-ով։ Հետաքրքիր զուգադիպությամբ՝ այս մեքենայով էր ժամանակին ՀՀԿ գրասենյակ ժամանել նաեւ Մոսկվայից հրավիրված վարչապետի թեկնածուն՝ Կարեն Կարապետյանը։ Կարապետյանի Cadillac-ը, սակայն, տարեթվով ավելի նոր էր եւ վերջին սերնդի, բայց երկուսն էլ նույն մոդելն են՝ շքեղ ու աժդահա ամերիկյան ամենագնաց՝ հայ տղամարդկանց երազանքը։ Փաստորեն,… Կարդալ ավելին »

Շինանյութի Սերգեյն ու ազատ արձակված որդին վերադարձել են. Ուկրաինայում գտնվող խաղային բիզնեսը կվաճառեն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Գործարար Սերգեյ Մանուկյանը (Շինանյութի Սերգեյ) եւ ազատ արձակված որդին` Արման Մանուկյանը, երեք օր առաջ Հայաստան են վերադարձել։ Դեռեւս 2017 թվականի նոյեմբերին գործարարի որդուն եւ զարմիկին Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւ քաղաքում անհայտ անձինք զենքի սպառնալիքով առեւանգել էին սեփական առանձնատան բակից, եւ մոտ երկու ամիս երիտասարդ տղաների տեղն անհայտ էր, նրանց մասին որեւէ տեղեկություն… Կարդալ ավելին »

Բրյուսովի անվան համալսարանում լուրջ փոփոխություններ են սպասվում. ինչ է որոշել նոր ռեկտորը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Բրյուսովի անվան համալսարանի նոր ռեկտոր, ԿԳՆ նախկին փոխնախարար Կարինե Հարությունյանը կրճատումներ, կառուցվածքային փոփոխություններ է անում։ Ոչ միայն ամբիոններ են միավորվել, նորերն ստեղծվել, այլեւ ռեկտորը մտադիր է լուծարել հեռակա ուսուցման բաժինը, ֆինանսատնտեսական եւ գիտության գծով պրոռեկտորների հաստիքները։ Հենց այդ պատճառով ֆինանսատնտեսական գծով պրոռեկտորը՝ ՀՀԿ-ական Կարեն Ավագյանի եղբայրը՝ Արթուր Ավագյանը, դառնում է կրթության… Կարդալ ավելին »

«Հայաստանում հնարավոր չէ ազնիվ բիզնես սկսելը». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը, որ նախորդ շաբաթ մասնակցում էր Դավոսի տնտեսական համաժողովին, տարբեր երկրների պաշտոնյաների եւ գործարարների հետ հանդիպումների ժամանակ կոչ է արել Հայաստանում բիզնես գործունեություն սկսել: Սակայն Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, թե ՀՀ-ում հնարավոր չէ ազնիվ բիզնես սկսելը: «Եթե գտնվեն սփյուռքահայեր, որ այդ… Կարդալ ավելին »