Daily Archives: 23.01.2018

Վրաստանում ձերբակալել են ահաբեկիչների հետ կապի համար մեղադրվող ևս մեկ անձի

Հունվարի 22-ին Թբիլիսիում Վրաստանի պետանվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են Անատոլիյ Բերձենիշվիլիին, ում կասկածում են Ահմեդ Չատաևի ղեկավարած ահաբեկիչների խմբի հետ կապ ունենալու համար: Այս մասին հայտնում է վրացական Rustavi 2 հեռուստաալիքը: Ահմեդ Չատաևի խմբավորման անդամները «ոչնչացվել» են 2017-ի նոյեմբերին: Նրանցից մեկի՝ 19 ամյա Թեմերլանա Մաչալիկաշվիլիի ձերբակալման ընթացքում վերջինս երկու տեղից, այդ թվում՝ գլխի շրջանում, վիրավորվել էր:… Կարդալ ավելին »

Խոշոր ավտովթար Երևանում. Մանկավարժականի դիմաց Tesla-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Lexus-ին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:50-ի սահմաններում Խանջյան փողոցի թունելում՝ Մանկավարժական համալսարանի դիմաց, Tesla մակնիշի 35 NC 841 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Lexus մակնիշի 35 MZ 702 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական… Կարդալ ավելին »

Արցախում ռազմական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ մասնակցել է Բակո Սահակյանը

Հունվարի 23-ին Արցախի հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՊԲ-ի միավորումների և զորամասերի՝ 2017 թվականի ուսումնական տարվա արդյունքների ամփոփմանը նվիրված ռազմական խորհրդի նիստ, որին մասնակցում էր նաև Արցախի հանրապետության նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Բակո Սահակյանը: Նիստին ներկա էին նաև բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների,… Կարդալ ավելին »

Վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի հետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Դավոսում հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դե Բումանի (Dominique de Buman) հետ: Ողջունելով Կարեն Կարապետյանին՝ Դոմինիկ դե Բումանը նշել է, որ ուրախ է հենց Դավոսում հանդիպելու ՀՀ վարչապետին և այստեղ քննարկելու մոտ ապագայում շվեյցարական պատվիրակության Հայաստան կայանալիք այցի մանրամասներն ու նախապատրաստական աշխատանքները: Կարեն Կարապետյանը շնորհավորել է Դոմինիկ դե Բումանին՝… Կարդալ ավելին »

Վարչապետը Դավոսում հանդիպումներ է ունեցել միջազգային խոշոր ընկերությունների ղեկավարների հետ

Վարչապետ Կարեն Կարապետյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում այսօր հանդիպումներ է ունեցել միջազգային խոշոր ընկերությունների ղեկավարների հետ: Կարեն Կարապետյանի առաջին հանդիպումը խորհրդատվության ոլորտում «Մեծ եռյակ»-ի ընկերություններից մեկի՝ «Բի Սի Ջի» (Boston Consulting Group, BCG) ընկերության նախագահ Հանս-Պոլ Բյորների հետ էր: Հանդիպմանը քննարկվել են «Բի Սի Ջի» ընկերության և «Բի Սի Ջի Դիջիթլ Վենչուրս» ընկերության… Կարդալ ավելին »

Հռոմի պապը Դավոսի համաժողովի մասնակիցներին հորդորել է պաշտպանել մարդկանց արժանապատվությունը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հունվարի 23-ին Դավոսում բացվող Համաշխարհային տնտեսական համաժողովի մասնակիցներին հորդորել է հնարավորություններ որոնել ավելի արդարացի եւ համերաշխ հասարակական համակարգերի ստեղծման համար՝ «ունակ վերադարձնելու այն մարդկանց արժանապատվությունը, որոնք այսօր ապրում են վիթխարի անորոշության մեջ եւ նույնիսկ չեն կարողանում երազել ավելի լավ աշխարհի մասին»։ «Մշտական ֆինանսական անկայունությունը հարուցել է նոր խնդիրներ եւ լուրջ մարտահրավերներ, որոնց… Կարդալ ավելին »

«Շումախերական» ավտովթար Երևանում. 22-ամյա վարորդը Nissan-ով բախվել է աղբամանին, հետո՝ ռեստորանի դարպասին ու հաստաբուն ծառին. 3 երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոց.

Այսօր՝ հունվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում Երևան քաղաքի Շահումյան 6-րդ փողոցի բնակիչ՝ 22-ամյա Նորիկ Գալստյանը իր վարած Nissan մակնիշի 78 ZQ 078 համարանիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայի թիվ 26 հասցեի մոտ բախվել է «Սանիթեք» ընկերությանը պատկանող աղբամանին, կոտրել այն, այնուհետև բախվել «Ուրարտու» ռեստորանային համալիրի դարպասին և առաջ ընթանալով՝ բախվել հաստաբուն… Կարդալ ավելին »

Ինչ նրբերանգներ կարող է մտցնել նոր նախագահը ՀՀ արտաքին քաղաքականության հարցում

ՀՀ չորրորդ նախագահի հիմնական թեկնածու, ՀՀ նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանի հնարավոր ընտրությունը ՀՀ նախագահի պաշտոնում լայն քննարկումների առարկա է դարձել հայաստանյան փորձագիտական հանրության շրջանակում: Ոմանց կարծիքով՝ նրա անձի ընտրությունը նախագահի պաշտոնի համար խոստանում է ՀՀ արտաքին քաղաքական փոփոխություններ՝ չնայած նախագահի պաշտոնի լիազորությունների սահմանափակությանը: Հայաստանյան փորձագիտական համայնքը սպասվելիք դրական… Կարդալ ավելին »

Հունվարի 23-ի աստղագուշակ

Խոյ. Այսօր արժե ժամանակավորապես կտրվել սեփական խնդիրներից և զբաղվել ուրիշների խնդիրների լուծմամբ՝ որքան էլ որ առաջին հայացքից զարմանալի թվա, դա օգտակար կլինի ոչ միայն շրջապատին, այլև՝ հենց’ ձեզ: Վատ օր չէ շփումների համար, այդ թվում և՝ այնպիսի մարդկանց հետ, ում հետ ժամանակին չէիք կարողանում լեզու գտնել: Աճում է ձեր ստեղծագործական ներուժը, ձեր նոր գաղափարները լավն… Կարդալ ավելին »

Արտակարգ իրավիճակ Երևանում. Մաշտոցի ոստիկանների օպերատիվ գործողությունների արդյունքում «Քինգ Լաքի» հյուրանոցային համալիրում կանխվեց գինովցած ոսկե երիտասարդների «ռազբորկեն».

Երեկ երեկոյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգեր են ստացվել քաղաքացիների կողմից, որ 16 թաղամասում գտնվող «Քինգ Լաքի» հյուրանոցային համալիրում մի խումբ երիտասարդների միջև ծեծկռտուք է տեղի ունենում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի, բաժնի պետի օպերգծով… Կարդալ ավելին »