Daily Archives: 23.01.2018

Ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 23-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի ջրամատակարարումը:

«Դրսի ներդրողը պուպուշ է, ներսինը՝ ապո՞ւշ». ինչո՞ւ ձեռնտու չէ Հայաստանում գիրք տպագրելը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը կարծիք է հայտնել, որ Հայաստանում գիրք տպագրելը ձեռնտու չէ, ու հիմա հայ հրատարակիչները նախընտրում են գրքերը տպագրել Թուրքիայում, Չինաստանում, քանի որ ներմուծված գրքից մաքսատուրք եւ ԱԱՀ չի գանձվում ՀՀ սահմանին: Մինչդեռ  Հայաստանում գրքի տպագրության թղթի գնին ավելանում է նաեւ մաքսատուրքն ու ԱԱՀ-ն:… Կարդալ ավելին »

Միքայել Մինասյանը ՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպա՞ն. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը մարտի 2–ին կընտրվի ՀՀ նախագահ: «Փաստի» աղբյուրների համաձայն, նրա փոխարեն Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում արտակարգ և լիազոր դեսպան կնշանակվի Վատիկանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը:

Արա Բաբլոյանը՝ երկրի ղեկավար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա, իսկ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ Շվեյցարիա՝ Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով: Ու հիմա երկրի փաստացի ղեկավարը դարձել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, որ Սահմանադրությամբ երկրի երկրորդ պաշտոնյան է: Բայց նկատենք՝ Արա Բաբլոյանը մեկ անգամ չէ, որ ապացուցել է քաղաքականությունից կիլոմետրերով հեռու լինելը. այն… Կարդալ ավելին »