Սերժ Սարգսյանի հատուցումը ռուսաստանաբնակ միլիարդատեր ընկերոջը. արդյունաբերական հսկա «Հրազդան ցեմենտը» կվաճառվի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հայաստանի արդյունաբերական հսկաներից մեկը` «Հրազդան ցեմենտի գործարանը», սնանկ է ճանաչվել, եւ հիմա այն հանվել է վաճառքի: Այսպիսով` փորձ է արվում «Հրազդան ցեմենտի գործարանը» մաքրել պարտքերից եւ «սպիտակ էջով» վաճառել պարտատերերից «Հայբիզնեսբանկ» ընկերությանը: Տեղի ունեցածի ողջ հմայքը, սակայն, այս գործընթացի հիմքում կանգնած անձանց ինքնությունն է. բանկը պատկանում է Սերժ Սարգսյանի վաղեմի ընկերոջը` ծագումով ղարաբաղցի, ռուսաստանաբնակ միլիարդատեր Վիտալի Գրիգորյանցին:

Հիշեցնենք, որ Գրիգորյանցը դեռ 2006 թվականին ԱՄՆ-ում իր ներկայացուցչի միջոցով ավելի քան կես միլիոն դոլար էր վճարել ամերիկյան «Burson-Marsteller» ընկերությանը` Սերժ Սարգսյանի վարկանիշը արտերկրում բարձրացնելու համար:

Ու հիմա նա այս հատուցումը ստանում է Սերժ Սարգսյանի վաղեմի մեկ այլ ընկերոջ՝ երբեմնի օլիգարխ Միքայել Բաղդասարովի ունեցվածքի հաշվին, ում պատկանում էր այս գործարանը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:



«Պատրաստվում ենք այս hինգշաբթի կոտրել ամենատարածված միֆերը Covid-19-ի մասին».Արմեն Մուրադյան

01.06.2020

ՀՀ-ում կորոնավիրուսից մահացած ոչ մի անձ չկա․ Վահան Հովհաննիսյան

02.06.2020

Սուտ. որը թիթեռի պես մեկ օրվա կյանք ունեցավ

31.05.2020

«Եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա առաջիկա շաբաթվա ընթացքում՝ ես դուրս կգամ քաղաքականությունից». Արմեն Աշոտյան.168.am

04.06.2020

«Վարչապետի խոսնակը ոնց հասկանում եմ ավելի ա արագացնում իշխանափոխության պրոցեսը».Ռոբերտ Հայրապետյան

06.06.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով