Դավիթաշենի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն

Загрузка...

Հունվարի 19-ին, ժամը 22:51-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն թաղամասի եկեղեցու մոտակայքում գտնվող գազալցակայանում պայթել է գազաբալոն. կա մեկ տուժած:

Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ (երկուսը անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձվել են), Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը  և «ԱԲԿ» պետական ոչ առևտրային կազմակերպության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Սասնա Ծռերի փողոցի թիվ 1/5 հասցեում գտնվող “Քար Գազ Սերվիս” ՍՊԸ-ի տարածքում պայթել է թիվ 58 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի 2809S պետհամարանիշով (վարորդ՝ 1988 թ. ծնված Գ. Դ.) ավտոմեքենայի գազաբալոնը, ինչի հետևանքով բալոններից մեկը հայտնվել է գազալցակայանի տանիքում:

Փրկարարները տուժած՝ 1986 թ. ծնված Է. Կ.-ին (գազալցակայանի աշխատակից) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ՝ հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Պայթյունից վնասվել են մոտակայքում կայանած «ԳԱԶել» մակնիշի 4936S (վարորդ՝ 1954 թ. ծնված Լ. Գ.) և «Opel Astra J» մակնիշի 35 FN 156 (վարորդ՝ 1985 թ. ծնված Ա. Ն.) պետհամարանիշերով ավտոմեքենաները: Փրկարարները հոսանքազրկել են «ԳԱԶել»  մակնիշի 2809S պետհամարանիշով ավտոմեքենան, տանիքից իջեցրել գազաբալոնը և սահմանազատել տարածքը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...