Հատուկ նշանակության ավտոտրանսպորտ, առանձնատուն, անձնական բժիշկ… ինչ կտրվի վարչապետին և նախագահին

Արդարադատության նախարարությունը ներկայացրել է «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Այն կարգավորում է պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքներին առնչվող հարաբերությունները:

Մասնավորապես,  Հանրապետության նախագահի լիազորությունների իրականացումն ապահովում է Հանրապետության նախագահի աշխատակազմը, որի աշխատակիցների թվաքանակը  չի կարող գերազանցել 180-ը: Հանրապետության նախագահին սպասարկման նպատակով տրամադրվում են`նստավայր, որը կլինի Երևանում՝ Մաշտոցի 47 հասցեում: Բացի այդ, նախագահին տրամադրվում է ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ (հասցեն՝ Ձորափի 74, 4-րդ մասնաշենք):

Նախագահն ունենում է նաև հատուկ նշանակության ավտոտրանսպորտ և անձնական բժիշկ: Նախագծով սահմանվել է նաև վարչապետի աշխատակազմը: Վարչապետի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը սահմանում է վարչապետը, որը չի կարող գերազանցել 600-ը: Վարչապետին սպասարկման նպատակով տրամադրվում են` նստավայր Երևանում՝ Բաղրամյան 26 հասցեում:

Տրամադրվում է ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ, որը տեղակայված է Ձորափի 74, 3-րդ մասնաշենքում:Վարչապետի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ:

 

 

armlur.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով