Կովալենկո Շահգալդյանը Գերմանիան «արենդայով» վերցրել է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, ով վերջին մեկ տարում տասը անգամ Գերմանիա է թռել ու հետ եկել, պարզվում է ահռելի քանակի անշարժ գույք է գնել Համբուրգ եւ Բեռլին քաղաքներում: Այն, ինչ հիմա գրում ենք, նա, սովորույթի համաձայն, դարձյալ փորձելու է հերքել: Բայց Համբուրգից մեր աղբյուրը տեղեկացնում է, որ նախկին մարզպետը այնքան շենք-շինություններ է գնել իր փեսայի հետ միասին, որ դրանք տեղացիներին «արենդայով» տալով, ամսական 200000 եվրո է ստանում: Շեշտում ենք՝ միայն վարձավճարից եկամուտը կազմում է 200000 եվրո: Եվ դա այն մարզպետը, ով առանձնապես աչքի չի ընկել իր հարստությամբ, համեմատաբար «համեստ» է եղել:

«Փաստի» աղբյուրի տեղեկություններով՝ ԱԺ նախկին ու ներկա մի քանի պատգամավորներ, նախկին նախարարներ նույնպես մեծ թվով շենքեր են գնել Բեռլինում եւ Համբուրգում: Նրանց մասին տեղեկությունները՝ լուսանկարներով, կհրապարակենք առաջիկայում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

«Գրիգորի Խաչատուրովը մեր զինվորների ու սպաների հետ սահմանա պահում իսկ երկրի վայղեկավարը չկա».Վահան Բաբայան

13.07.2020

Չպետք է մոռանալ, որ հայ դպրոցի հիմնադիրը Հայ առաքելական եկեղեցին է ․․․

08.07.2020

Ով չգիտի, ասեմ` Կյանքի Խոսքը, հիսունականները և մնացած աղանդները հենց էս սատանիստական «կրոնի» ճյուղերն են

10.07.2020

Քիչ առաջ ադրբեջանցի ընդդիմադիր հայտնի լրագրող-բլոգերներից մեկը գրել էր, թե սպանվել են գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը և գնդապետ Իլգար Միրզեևը.«Ռազմինֆո»

14.07.2020

«Սերժ Սարգսյանի երեկվա ելույթից հետո մարդ է վատացել».Վահան Բաբայան

11.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով