Ըմբշամարտի Աշխարհի եռակի և Օլիմպիական չեմպիոն, կենդանի լեգենդ Արթուր Ալեքսանյանը Լոռու մարզի Ալավերդի քաղաքում կտրեց ըմբշամարտի դպրոցի կարմիր ժապավենը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Լոռու մարզի Ալավերդի քաղաքում տեղի ունեցավ նոր վերանորոգված ըմբշամարտի դպրոցի բացման արարողությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հանդիսավոր արարողությանը ներկա էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, քաղաքապետ Սասուն Խեչումյանը, պատվավոր հյուրեր, ինչպես նաև Աշխարհի եռակի և Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:

Մարզիկին դիմավորեցին աղուհացով, այնուհետև չեմպիոնը քաղաքապետի և մարզադպրոցի տնօրեն Ժորա Նալբանդյանի հետ կտրեցին կարմիր ժապավենը: Տեր Միքայել քահանա Շաղոյանը կատարեց տնօրհներքի արարողություն: Լոռու մարզպետ Ա. Նալբանդյանը, «ՀԷՑ» Թումանյան մասնաճյուղի տնօրեն Աշոտ Շաքարյանը, Ալավերդու քաղաքապետ Ս. Խեչումյանը նվերներ հանձնեցին Օլիմպիական չեմպիոնին:

Միջոցառումն անցավ բարձր տրամադրությամբ: Քաղաքացիները և հատկապես դպրոցականներն ու մարզադպորցի սաները հպարտ էին տեսնելու Օլիմպիական չեմպիոնին և ավելի շատ ոգևորված էին նրա հաղթանակով, երբ տապալել էր ադրբեջանցի մարզիկին:

 

Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի

© shamshyan.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով