«Մոտավորապես 30 տարի է՝ աղետի գոտի անունը տարածաշրջանից դուրս չի գալիս»,- հայտարարեց Գյումրիի նախկին քաղաքապետ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ հավելելով, որ ինքը դեռ 1999-ին է ասել, որ պետք է շեշտը դնել աշխատատեղերի ստեղծման վրա:
Նրա խոսքով՝ Գյումրիում ամեն երկրորդ տունը դատարկվում է. «Գյումրեցի տղամարդը սովոր է դատարկ ձեռքով տուն չմտնել. ու հիմա երբ տուն է մտնում, և երեխաներն ասում են՝ պապա ջան, սոված եմ, պապա ջան, հաց կուզեմ, էդ հոր սիրտն է պայթվում»:
Պատգամավորը նշեց՝ Երևանի բյուջեն 85 մլրդ դրամ է, իսկ Գյումրիի բյուջեն՝ 3 մլրդ:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
«Ա1+»