Daily Archives: 08.12.2017

Էրդողանը և Պուտինը «լուրջ մտահոգություն» են հայտնել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի նախաձեռնության կապակցությամբ

Ըստ կրեմլի մամուլի ծառայության՝ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփթ Էրդողանի հեռախոսազրույցում անընդունելի է համարվել Մերձավոր Արևելքում լարվածույան աճը: Նշվել է, որ ջանքերը պետք է ուղղված լինեն փոխզիջումներ գտնելուն՝ ներառյալ Երուսաղեմի կարգավիճակի հարցը: «Կողմերը լուրջ մտահոգություն են հայտնել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ԱՄՆ-ի դեսպանատունը Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու ԱՄՆ-ի որոշման կապակցությամբ: Նման քայլերը կարող են ի չիք… Կարդալ ավելին »

Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին

Վիեննայում ԵԱՀԿ արտգործնախարարների 24-րդ խորհրդի աշխատանքներին մասնակցող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԵԱՀԿ շրջանակներում Հայաստանի ներգրավվածությանը, տարբեր հարթություններում առկա համագործակցությանն առնչվող հարցեր: Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին, որ «Հայաստանի հետ համագործակցության ծրագիրը» լավ հնարավորություններ է ընձեռում ԵԱՀԿ շրջանակներում փոխգործացության ամրապնդման և խորացման համար: Էդվարդ Նալբանդյանը և Թոմաս Գրեմինգերը անդրադարձան ԵԱՀԿ… Կարդալ ավելին »

Էդվարդ Նալբանդյանը և Սերգեյ Լավրովը հանդիպել են Վիեննայում

Վիեննայում ԵԱՀԿ արտգործնախարարների 24-րդ խորհրդի  նիստի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպմանն արտգործնախարարները քննարկեցին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների օրակարգային հարցեր, անդրադարձան երկու երկրների ղեկավարների միջև ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները մտքեր փոխանակցին ԵԱՀԿ գործունեության տարբեր ուղղությունների շուրջ։ Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովն անդրադարձան ղարաբաղյան… Կարդալ ավելին »

Վեճ դատարանում՝ Սեֆիլյանի կնոջ եւ Վալերի Օսիպյանի միջեւ .Aravot.am (տեսանյութ)

«Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» դատական նիստում այսօր մեղադրող-դատախազ Պետրոս Պետրոսյանը ներկայացրեց ամբաստանյալներից Գեւորգ Սաֆարյանի կալանքը երկարաձգելու միջնորդություն: Հիշեցնենք, որ Գեւորգ Սաֆարյանը 2015թ. դեկտեմբերի 31-ին ոստիկանին հարվածելու համար դատապարտվել է երկու տարվա ազատազրկման, եւ պատժի կրման ժամկետը շուտով ավարտվում է: Դատախազի միջնորդությունը զայրացրեց դահլիճի ապակե պատնեշից այս կողմ գտնվող քաղաքացիներին՝ ամբաստանյալներին հարազատներին եւ համախոհներին, որոնց… Կարդալ ավելին »

Կանցկացվի պահեստազորի 1-ին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ և զորացրում

ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 7-ի նիստի ընթացքում ընդունել է ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու մասին որոշում: Այս մասին հայտնում է կառավարության կայքը: Որոշման նախագծի մեջ նշված է, որ դրանով նախատեսվում է 2017 թվականի դեկտեմբեր ամսին անցկացնել ՀՀ ԶՈւ պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի` մինչև 35 տարեկան սպաների զորակոչ: Նրանց ծառայության ժամկետը… Կարդալ ավելին »

08.12.2017 ժամը 19:00-ի դրությամբ Ճանապարհները Հայաստանում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դեկտեմբերի 8-ին շրջանների զգալի մասում կտեղա թույլ ձյուն։ Դեկտեմբերի 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) և Գորիս-Խնձորեսկ, Գորիս-Խոզնավար ավտոճանապարհները: Կոտայքի, Շիրակի, Լոռու և Սյունիքի  մարզերի  ավտոճանապարհներին… Կարդալ ավելին »

«Հրազդան» ՔԿՀ կալանավորը հայտնել է, որ քննիչը հարվածել է գլխին և հարկադրել խոստովանել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի` ՀՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից խոշտանգում կատարելու դեպքի վերաբերյալ Կ. Պողոսյանից ստացված հաղորդման հիման վրա: Այսպես, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Կ. Պողոսյանը 17.11.2017թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ 2017թ.-ի մայիսի սկզբներին` ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի վարչական… Կարդալ ավելին »

Ավարտվել է Քաջարանում դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Քաջարան քաղաքում տեղի ունեցած դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 27-ամյա երիտասարդի: 2017թ. սեպտեմբերի 8-ին ահազանգ էր ստացվել առ այն, որ կտրած-ծակած վնասվածքներով Քաջարանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 36-ամյա տղամարդ: Պարզվել է,որ վերջինս մարմնական վնասվածքներն ստացել է վիճաբանության ժամանակ: Դեպքի առթիվ ՀՀ… Կարդալ ավելին »

Թուրքիային Ս-400 ԶՀՀ-ներ կմատակարարվի վարկի հետ կապված հարցի լուծումից հետո. Չեմեզով

Ռուսաստանյան «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը, հեթական անգամ անդրադառնալով Թուրքիային Ս-400 զենիթահրթիռային համակարգներ մատակարարելու հարցին, հայտարարել է, որ Ս-400 ԶՀՀ-ների մատակարարումը կսկսվի Թուրքիային վարկ տրամադրելու հարցի լուծումից հետո։ Այս մասին դեկտեմբերի 7-ին տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։ «Այժմ խոսքը գնում է վարկի մասին, հենց որ վարկի հետ կապված հարցը լուծվի… Ֆինանսների… Կարդալ ավելին »

Վարչապետի մոտ տեղի է ունեցել Վանաձորի զարգացման վերաբերյալ հերթական խորհրդակցությունը

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել Վանաձորի զարգացմանն ուղղված հերթական խորհրդակցությունը, որին մասնակցել են նաև քաղաքի ու մարզի ղեկավարությունը: Քննարկվել են Գյումրիի պատմական կենտրոնի վերականգնման նպատակով ստեղծված «Կումայրի վերածնունդ» ոչ հրապարակային պայմանագրային մասնագիտացված ներդրումային ֆոնդի օրինակով Վանաձորի հետ կապված նմանատիպ ֆոնդի հիմնման հնարավորություններն ու հեռանկարները: Կառավարության ղեկավարը հանձնարարել է ստեղծված աշխատանքային խմբին առաջիկայում ներկայացնել… Կարդալ ավելին »