Էրդողանը և Պուտինը «լուրջ մտահոգություն» են հայտնել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի նախաձեռնության կապակցությամբ

Ըստ կրեմլի մամուլի ծառայության՝ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփթ Էրդողանի հեռախոսազրույցում անընդունելի է համարվել Մերձավոր Արևելքում լարվածույան աճը: Նշվել է, որ ջանքերը պետք է ուղղված լինեն փոխզիջումներ գտնելուն՝ ներառյալ Երուսաղեմի կարգավիճակի հարցը:

«Կողմերը լուրջ մտահոգություն են հայտնել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ԱՄՆ-ի դեսպանատունը Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու ԱՄՆ-ի որոշման կապակցությամբ: Նման քայլերը կարող են ի չիք դարձնել մերձավորարևելյան խաղաղ գործընթացի հեռանկարները»,- նշված է կրեմլի հաղորդագրությունում:

Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության՝ դեկտեմբերի 7-ին կայացած հեռախոսազրույցում Էրդողանը նշելով որ 1980-ին Երուսաղեմը իրեն կցելու Իսրայելի որոշումը մերժվել է միջազգային հանրության և ՄԱԿ-ի կոմղից՝ ասել է, որ ԱՄՆ-ի վարչակազմի նոր քայլը բացասական ազդեցություն կունենա տարածաշրջանի կայունության և խաղաղության վրա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կիսել է նույն հայացքները, ասելով թե խնդրին կհետևեն ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում, վկայակոչելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի աղբյուրները հաղորդում է “Անադոլու” գործակալությունը:

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ազատություն» ռ/կ

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով