Daily Archives: 04.12.2017

Արջը ռեստորանից տեղափոխվեց կենդանաբանական այգի

Դեկտեմբերի 4-ին, ժամը 09:08-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ջանիբեկյան փողոցի թիվ 2 հասցեում գտնվող ռեստորանային համալիրից արջին կենդանաբանական այգի տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարներն արջին տեղափոխել են կենդանաբանական այգի:

Ճանապարհային ոստիկանության աշխատակիցը կալանավորվել է կաշառք վերցնելիս

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ավագ տեսուչ Տիգրան Խաչատրյանը, նախնական համաձայնության գալով մեկ այլ պաշտոնատար անձի` իր հետ ծառայություն իրականացնող ՃՈ ավագ տեսուչ Հայկազ Գրիգորյանի հետ, խմբով պահանջել և ստացել են կաշառք: Այս մասին  տեղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից: Այսպես,… Կարդալ ավելին »

ՄԱՔՍԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ՝ ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ

ՊԵԿ ԵՆ ՀՐԱՎԻՐՎԵԼ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԸ Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումների շրջանակում, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն դեկտեմբերի 1-ին, ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հանձնարարությամբ, կոմիտե է հրավիրել արտաքին տնտեսական գործունություն իրականացնողներին՝ երկխոսության միջոցով պարզելու մաքսային ոլորտում առկա խնդիրներն ու հարցադրումները: «Հանդիպման նպատակն աշխատանքային գործունեության ընթացքում ի հայտ եկող խոչընդոտների վերհանումն է, որպեսզի մեր ամենօրյա… Կարդալ ավելին »

Հարուցվել է քրեական գործ՝ հողը փչացնելով շրջակա միջավայրին էական վնաս պատճառելու դեպքի առթիվ

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացված տեղեկատվության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՍՊ ընկերությունը ՀՀ Արագածոտնի մարզի Մաստարա համայնքի տարածքում կատարել է 250.000 խ/մ «հողածածկույթի» տեղափոխման հողային աշխատանքներ՝ ճանապարհաշինարարության համար որպես լիցք օգտագործելու նպատակով:   ՀՀ բնապահպանության նախարարությունն առարկություն չի ներկայացրել՝ պայմանով,… Կարդալ ավելին »

Հայտարարություն. Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի խորհրդանիշի և կարգախոսի ընտրության մրցույթի անցկացման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովը հայտարարում է Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի խորհրդանիշի /լոգոյի/ և կարգախոսի մրցույթ: Հայտերն ընդունվում են էսքիզի տեսքով` գունավոր և սև-սպիտակ տարբերակներով: Էսքիզը ներկայացնել էլեկտրոնային կրիչի, ինչպես նաև 50×60 սմ ստվարաթղթի վրա: Խրախուսվում է նույն խորհրդանիշի տարբերակների ներկայացումն այլ ձևաչափերով /ծրար, ձևաթուղթ, գովազդ և… Կարդալ ավելին »

ՀՀ ԱԳ նախարարն ընդունեց ՍԾՏՀԿ Գլխավոր քարտուղարին

Դեկտեմբերի 4-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդիսին: Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիոն գործընթացները և, հենց այդ սկզբունքով առաջնորդվելով, ակտիվորեն մասնակցում է ՍԾՏՀԿ շրջանակներում ընթացող բազմաոլորտ համագործակցությանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` գլխավոր քարտուղար Քրիստիդիսը գոհունակություն հայտնեց ՍԾՏՀԿ շրջանակներում Հայաստանի ակտիվ ներգրավվածության կապակցությամբ։… Կարդալ ավելին »

Թուրք դեսպանի վրա հարձակված հայ երիտասարդները դատապարտվել են պայմանական ազատազրկման

Փարիզում Թուրքիայի նախկին դեսպան Հաքքը Աքիլի վրա հյութ լցրած ֆրանսահայ ուսանողները դատապարտվել են պայմանական ազատազրկման: Այս մասին հաղորդում է ermenihaber.am-ը: Թուրքական arti33.com կայքի տեղեկացմամբ՝ Նանտերի դատարանը Փարիզի Դեկարտ համալսարանում թուրք դեսպանի վրա հարձակված հայ ուսանողին դատապարտել է 3 ամսվա պայմանական ազատազրկման, իսկ հարձակման տեսագրությունը սոցցանցերում հրապարակած անձին՝ 1 ամսվա պայմանական ազատազրկման: Եթե վերջիններս սահմանված փորձաշրջանի… Կարդալ ավելին »