ՄԱՔՍԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ՝ ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ

ՊԵԿ ԵՆ ՀՐԱՎԻՐՎԵԼ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԸ

Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումների շրջանակում, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն դեկտեմբերի 1-ին, ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հանձնարարությամբ, կոմիտե է հրավիրել արտաքին տնտեսական գործունություն իրականացնողներին՝ երկխոսության միջոցով պարզելու մաքսային ոլորտում առկա խնդիրներն ու հարցադրումները:

«Հանդիպման նպատակն աշխատանքային գործունեության ընթացքում ի հայտ եկող խոչընդոտների վերհանումն է, որպեսզի մեր ամենօրյա աշխատանքով հետամուտ լինենք առկա խնդիրների վերացմանը»,-նշել է ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության պետ Գեղամ Մովսիսյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Որդեգրելով մաքսային ընթացակարգերի պարզեցման, մաքսային ձևակերպումների ժամանակահատվածի կրճատման, նեմուծողների և արտահանողների համար առավել բարենպաստ աշխատանքային պայմանների ստեղծման քաղաքականությունը՝ Մաքսային հսկողության վարչության պետ Գևորգ Սաղոյանի խոսքով՝ նմանօրինակ հանդիպումները մաքսային ոլորտում իրականացված բարեփոխումների վերաբերյալ բիզնեսի մոտեցումները հասկանալու հնարավորություն են ստեղծում:

«Հետևելով ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման միտումներին՝ ՊԵԿ-ը հետամուտ է մաքսային գործընթացների ամբողջական ավտոմատացմանը, բայց քանի որ դեռևս մաքսային ծառայող-տնտեսվարող շփումն ամբողջությամբ չի վերացվել, ապա այսօրվա հանդիպման գլխավոր նպատակը հենց այդ շփման ընթացքում ի հայտ եկող ռիսկերի վերլուծումն է»,-ընդգծել է մաքսային հսկողության վարչության պետը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով