Daily Archives: 04.12.2017

Արցախը գլխավորում է Մ 16 տարեկանների Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը

Շաբաթ եւ կիրակի օրերին կայացել են բասկետբոլի Մ 16 տարեկանների Հայաստանի առաջնության 10-րդ տուրի հանդիպումները: «Արթիկը» 77:40 հաշվով առավելության է հասել «Արարատի» նկատմամբ: «Աջափնյակը» պարտվել է «Շենգավիթին»՝ 41:62:  «Արաբկիրը» խոշոր հաշվով հաղթել է «Արաբկիր» Խ/Մ-ին՝ 83:48: «Գյումրին» 30:49 հաշվով զիջել է «Վանաձորին», «Պոլիտեխնիկն» էլ խոշոր հաշվով պարտվել է ԽՄՕՄՄ-ին՝ 17:55: Այս պահի դրությամբ մրցաշարային աղյուսակը… Կարդալ ավելին »

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մեդալներ է նվաճել միջազգային մրցաշարում

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն օրերս Իրանում մասնակցել է միջազգային մրցաշարի: Այն անցկացվել է թիմային եւ անհատական հաշվարկով: 13 թիմերի մեջ Հայաստանը զբաղեցրել է երրորդ տեղը: Մեր հավաքականը խմբային փուլում հաղթել է Ադրբեջանին (6:4) եւ Բելառուսին (7:1), կիսաեզրափակչում զիջել է Իրանի առաջին թիմին (2:8): Երրորդ տեղի համար պայքարում Հայաստանի հավաքականը հաղթել է Մոնղոլիային (8:2):… Կարդալ ավելին »

«Հայաստանը սփյուռքի ազդեցությամբ փակ պահեց մեր երկրի հետ բարեկամական կապերը». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող  «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) նիստի ժամանակ խոսել է հարևան երկրների հետ առկա հարաբերությունների մասին։ Ինչպես փոխանցում է թուրքական «Mynet» կայքը, Էրդողանը նաև անդրադարձել է Հայաստանին։ «Հայաստանը մասնավորապես սփյուռքի ազդեցությամբ փակ պահեց մեր երկրի հետ բարեկամական կապերը և դուրս մնաց բեռնափոխադրման, էներգետիկ և առևտրային ճանապարհներից: Դա այդպես էլ շարունակվելու… Կարդալ ավելին »

Բերման ենթարկվեց «Զվարթնոց» օդանավակայանից

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները դեկտեմբերի 2-ին, ժամը 10.00-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1960 թ. ծնված Արայիկ Ե.-ին, որը մարտի 28-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 183 հոդվածի (ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

Ի՞նչու են չեղարկվել Մոսկվա-Երևան չվերթները

Ձյան առատ տեղումների պատճառով «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը «Շերեմետևո» օդանավակայանից 60 չվերթ է չեղարկել, 35 չվերթ հետաձգվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռոսիա 24»-ը, Ռուսաստանի օթերևութաբանական կենտրոնը հայտարարել է վտանգավորության դեղին աստիճան։ Նշվում է, որ ձյան առատ տեղումները Մոսկվայում շարունակվելու են:   Ավելին ̀  այստեղ:

ՌԴ ԶՈւ Կասպյան նավատորմը հակաահաբեկչական վարժանքներ է արել

Դեկտեմբերի 4-ին Ռուսաստանի ԶՈւ Կասպյան նավատորմի անձնակազմը հակաահաբեկչական վարժանքների ընթացքում հետ է մղել պայմանական հակառակորդի հարձակումը նավատորմի շտաբի վրա: Այս մասին հայտնել է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայության ղեկավար Վադիմ Աստաֆևը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: Ըստ վարժանքների սցենարի՝ անօրինական զինված խմբավորումը հարձակում է գործում անցակետի վրա՝ Կասպյան նավատորմի շտաբը գրավելու նպատակով: Վարժանքների ընթացքում նավատորմի հակաահաբեկչական… Կարդալ ավելին »

Բասկետբոլի Ա լիգա. Հինգերորդ տուրը կավարտվի դեկեմբերի 6-ին

Հանգստյան օրերին կայացել են բասկետբոլի Հայաստանի Ա լիգայի առաջնության 5-րդ տուրի հանդիպումները: Առաջին խաղում «Ուրարտուն» հյուրընկալվելիս 88:62 հաշվով առավելության է հասել «Արթիկի» նկատմամբ: «Արցախը» սեփական հարկի տակ հաղթել է «Շիրակին»՝ 88:67: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվել է Ալեքսա Սիմոնովիչը («Արցախ», 39 միավոր): Տուրի վերջին՝ «Գրանդ սպորտ» – ՖԻՄԱ խաղը կկայանա դեկտեմբերի 6-ին, «Գրանդ սպորտ» մարզադահլիճում:

London Chess Classic. Կրկին ոչ-ոքիներ

Լոնդոնում ընթացող London Chess Classic շախմատի գերմրցաշարի երկրորդ տուրը կրկին խաղաղ ստացվեց: Ինչպես մեկնարկային տուրում, բոլոր հինգ պարտիաները՝ Ֆաբիանո Կարուանա – Լեւոն Արոնյան, Ուեսլի Սո – Յան Նեպոմնյաշչի, Մաքսիմ Վաշյե-Լագրավ – Հիկարու Նակամուրա, Վիշվանաթան Անանդ – Մայքլ Ադամս, Սերգեյ Կարյակին – Մագնուս Կարլսեն, ավարտվեցին ոչ-ոքի: Մրցաշարային աղյուսակը երկու տուրից հետո. 1-10. Նեպոմնյաշչի, Կարուանա, Արոնյան, Կարյակին,… Կարդալ ավելին »

Կալանավորները «գողական են գնում»

Քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի սպանությունը նախապատրաստելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը դեռեւս շարունակում է մնալ օդից կախված: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ սպանության նախապատրաստության դեպքի բացահայտումից անցել է 6 ամիս, սակայն մինչ օրս գործով կալանավորվածների մի մասը հրաժարվում է ցուցմունք տալ եւ բարձրաձայնում է քրեակատարողական հիմնարկում իրենց անվտանգության մասին: Եւ մինչ օրս օդից կախված… Կարդալ ավելին »

ԻՊ զինյալների կողմից Հյուսիսային Իրաքում առևանգված եզդիների մեծ մասն անհայտ կորած են համարվում

«Իսլամական պետության» զինյալների կողմից Հյուսիսային Իրաքում առեւանգված եզդիների մոտ կեսն առայժմ դեռ չեն գտնվել, առեւանգումից երեք տարի անց դեռ համարվում են անհետ կորած, փոխանցում է AFP-ը: 2014-ին, ԻՊ զինյալները Սինջարում սպանել են հազարավոր եզդիների եւ հազարավոր կանաց ու աղջիկների փախցրել, որոնցից շատերը ահաբեկիչների սեռական ստրուկներն են դարձել: Իրաքի Քուրդիսատանի կրոնական հարցերով նախարարության ներկայացուցիչ Խաիրի Բոզանին… Կարդալ ավելին »