Դատավորների անարդար որոշումները բավական թանկ են նստում պետական բյուջեի վրա. պարտության գինը` 15000 եվրո

Դատավորների անարդար որոշումները բավական թանկ են նստում ՀՀ պետական բյուջեի վրա: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Այվազյանն ընդդեմ Հայաստանի» գործով այս տարվա հունիսի 1-ի վճռի համաձայն` ՀՀ կառավարությունը պարտավոր է դիմումատուին վճարել 15000 եվրոյին համարժեք դրամ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դատարանը վճռել է, որ մարդու իրավունքների պաշտպանության 2-րդ հոդվածի ընթացակարգային խախտում է տեղի ունեցել, քանի որ Հայաստանի իշխանությունները չեն կարողացել արդյունավետ հետաքննել Սեյրան Այվազյանի մահվան հանգամանքները: Նշենք, որ Սեյրան Այվազյանը տառապում էր հոգեկան խանգարմամբ եւ միայնակ բնակվում էր Լոռու մարզի Օձուն գյուղում: 2006 թվականի մարտի 5-ին Սեյրան Այվազյանը խանութից դանակ է գնել եւ անհայտ պատճառներով դանակահարել վաճառողին ու գնորդին։ Կարճ ժամանակ անց ոստիկանները նրա տուն են ժամանել։

Նախ նա փորձել է թաքնվել նրանցից, ապա դանակահարել ոստիկաններից մեկին, ինչից հետո իրավապահները կրակահերթ են բացել։ Ստացված վերքերից տղամարդը մահացել է: ՌԴ քաղաքացի Սիլվարդ Այվազյանը հայցը ՄԻԵԴ է ներկայացրել 2008 թվականի նոյեմբերին, եւ ահա ստացվել է որոշումը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջական հոդվածն ̀ այստեղ: 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով