Արցախ այցելած թուրք գործիչները հնարավոր է՝ դիմեն ՄԻԵԴ՝ իրենց հանդեպ հարուցված քրեական գործի համար

«Դա անակնկալ էր մեզ համար, մենք չէինք մտածում, որ նման քրեական գործի մաս կլինենք»,- 168.am-հետ զրույցում ասաց Թուրքիայի 23-րդ գումարման Խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր, քաղաքական գործիչ Ուֆուկ Ուրազը՝ խոսելով իր և իր ընկերների նկատմամբ հարուցված քրեական գործի մասին:

Հիշեցնենք, որ Թուրքիայում քրեական գործ է հարուցվել չորս գործիչների նկատմամբ, որոնք սեպտեմբերին այցելել էին Լեռնային Ղարաբաղ: Քրգործ է հարուցվել գրող Սայիթ Չեթինօղլուի, քաղաքական գործիչ Ուֆուք Ուրասի, լրագրողներ Ալի Բայրամօղլուի և Էրոլ Քաթըրջըօղլուի նկատմամբ:

Ու. Ուրազը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք այցելել էին Ղարաբաղ, որպեսզի որպես հասարակական, քաղաքական գործիչներ, լրագրողներ՝ հասկանան այնտեղ տիրող իրավիճակը.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Մենք չէինք սպասում նման բանի, մենք այցելել էինք, որպեսզի խնդրի վերաբերյալ մյուս կողմի դիրքորոշումը ևս լսենք: Մենք ուզում էինք, որ թուրքական իշխանությունները մեր իրավունքները պաշտպանեն: Մենք նաև նամակ էինք գրել նախագահ Ալևին՝ հայտնելով նրան մեր դիրքորոշումը և նշելով, որ ուզում ենք, որ նա հետ վերցնի բողոքը Եվրոպոլից, քանի որ դա սահմանափակում է մեր ճանապարհորդելու ազատությունը: Եթե չհասնենք որևէ արդյունքի, մենք պատրաստվում ենք դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)»:

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ իրենք չեն գտնում, որ որևէ սխալ բան են արել.

«Մենք ընդամենն ուզում էինք ղարաբաղյան հակամարտության մանրամասներին ծանոթանալ: Մենք ուզում ենք, որ խնդիրը հանգուցալուծվի խաղաղությամբ և դիվանագիտական ճանապարհներով: Մենք նաև հայտարարել ենք, որ ադրբեջանական ժողովրդի ընկերն էլ ենք և մենք դեմ ենք ցանկացած ռասիստական կամ ազգայնամոլական մոտեցումներին: Կարծում եմ՝ մեր հանդեպ հարուցված քրեական գործը նաև կսահմանափակի այն մարդկանց, ովքեր ցանկություն ունեին այցելել Ղարաբաղ»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով