Աբրահամ Խաշմանյանը հեռացավ Ալաշկերտից

Դեկտեմբերի 2-ին լրացել են «Ալաշկերտի» մարզչական շտաբի պայմանագրերի ժամկետներն ակումբի հետ: Հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

««Ալաշկերտ» ակումբի ղեկավարությունը որոշում է կայացրել չերկարաձգել գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի և մարզիչ Աշոտ Գրիգորյանի պայմանագրերը:

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Կարագանդայի «Շախտյորում» կարիերան շարունակելու մտադրություն ունեցող մարզիչներին` մաղթելով նրանց հաջողություն հետագա կարիերայում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Միևնույն ժամանակ, մարզչական շտաբում ընդգրկված Արկադի Չիլինգարյանը, Արմեն Տոնոյանը և Արմեն Կիրակոսյանը կշարունակեն աշխատանքն ակումբում: «Ալաշկերտի» նոր գլխավոր մարզչի անունը հայտնի կդառնա առաջիկայում»-, ասված է երևանյան ակումբի տարածած հաղորդագրության մեջ:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հայ մասնագետի ծառայություններով հետաքրքրված է Կարագանդայի «Շախտյորը»:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Armsport

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով