Սամվել Ֆարմանյանը ցանկանում է ոչ ֆորմալ ակումբ ստեղծել. «Ժողովուրդ»

Загрузка...

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավորներից ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Ֆարմանյանը նախաձեռնել է ստեղծել ոչ ֆորմալ ակումբ, որտեղ քննարկվելու են ժողովրդագրական միտումները. երեկ այդ մասին նա խոսել է ԱԺ հայտարարությունների ժամին՝ հրավիրելով քաղաքական ուժերին ու փորձագետներին մասնակցել այդ ակումբի աշխատանքներին:

Ամենայն հավանականությամբ, Ֆարմանյանը որոշել է ետ չմնալ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Արմեն Աշոտյանից:

Բանն այն է, որ նոր խորհրդարանի կազմավորումից հետո՝ հունիսին, Աշոտյանն իր ղեկավարած հանձնաժողովին կից «Անալիտիկ» անվանումով խորհուրդ էր ստեղծել՝ հրավիրելով նախկին ու ներկա դիվանագետների, փորձագետների:

Իսկ նպատակը պետք է լիներ արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի վերաբերյալ պարբերաբար քննարկումների շարք ծավալելը:

Աշոտյանի նախաձեռնած ակումբին մասնակցելուն արձագանքել էին նաեւ լուրջ գործիչներ, եւ հետաքրքիր է՝ ի՞նչ ճակատագրի կարժանանա Ֆարմանյանի նախաձեռնությունը:

Նկատենք, որ Ֆարմանյանը կզբաղվի այն գործառույթներով, որը կոչված է իրականացնել ՀՀԿ-ական սոցապնախարարը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակիցը եկել է Երևան և ծաղրել ՀՀ ԱԱԾ-ին

26.02.2020

Կորոնավիրուսի կասկածով «Արմենիա» բկ-ից մեկ հիվանդ տեղափոխվել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկա

27.02.2020

Հենց Նիկոլն էր այն սրիկա սադրիչը, որ 2008 թ․ Մարտի 1-ի երեկոյան իր ֆալցետով գոռում էր՝ ժամանակն է Երևանը մաքրել «ղարաբաղցի տականքից».Կոնստանտին Տեր-Նակալյան

24.02.2020

Սիրում եմ բոլորիդ, էշի տեղ եմ դնում բոլորիդ, հասնումա բոլորիդ….

27.02.2020

Ինչպես պաշտպանվել «կորոնավիրուսից»․ Նունե Ներսիսյան

23.02.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...