«Պետք է ուտելու բան էլ լինի, որ ուտեն». Համայնքապետը՝ Սերժ Սարգսյանի ելույթի մասին. «Ժամանակ»

Загрузка...

«Ժամանակ» թերթը գրում է. «Կողբի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը, ով 7 տարուց ավելի է՝ համայնքապետ է, անդրադառնալով շաբաթ օրը տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ժամանակ Սերժ Սարգսյանի ելույթին՝ նշեց, որ իրենց կողմերը՝ սահմանամերձ համայնքներում, վիճակը բոլորովին այլ է։ Սերժ Սարգսյանի նկարագրած երևույթները չկան։

«Համայնքի բյուջեն խղճուկ բյուջե է։ Պետք է ուտելու բան էլ լինի, որ ուտեն։ Թե չէ փող ուտելն այդքան հեշտ բան չէ։ Սահմանամերձ համայնքներում բոլոր համայնքապետերը վարկերի տակ են։ Ում էլ հարցնեք՝ վարկ ունի։ Ես մի համայնքապետի չեմ ճանաչում, որ տենց փող ուտող ա կամ կերել ա արդեն։ Բայց եթե Սերժ Սարգսյանն ասում է, ուրեմն գիտի մի բան»,- հավելեց մեր զրուցակից համայնքապետը»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...