Ոստիկանության «քյա՞րը». պետի տեղակալի 6 անշարժ գույքը. «Փաստ»

Загрузка...

«Փաստ» թերթը գրում է. «ԿԱ ոստիկանության Տնտեսական վարչության պետի տեղակալ Արմեն Արշակյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը։

Հայտարարագրից տեղեկանում ենք, որ Արշակյանի սեփականությունն է համարվում վեց անշարժ գույք՝ երեք բնակարան, երկու առանձնատուն եւ մեկ հողամաս։ Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու՝ հուլիսի 1-ի դրությամբ կազմել են միայն հինգ միլիոն դրամ, իսկ եկամուտներ առհասարակ չի ունեցել։

Հավելենք, որ Արշակյանի ընտանիքի եւս մեկ անդամ պաշտոն ունի եւ նույնպես նույն կառույցում է աշխատում։ Խոսքը նրա որդու՝ Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ օպերլիազոր Արգիշտի Արշակյանի մասին է»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...