«Շատ բան են ասում». Ռաֆիկ Գրիգորյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Загрузка...

«Գիտեք, շատ բան են ասում, բայց հիմնավորումներ պետք է լինեն: Ես էլ շատ բան եմ լսում, ամեն լսած եթե հիմք ընդունեննք, կոռեկտ չէ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանը՝ հակադարձելով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին, որը, դիմելով ընտրակաշառք վերցրած քաղաքացիներին, ասել էր, որ սա նրանց ընտրության արդյունքն է, նրանք լավ չեն ապրելու։

Ըստ նրա՝ Փաշինյանի քննադատությունները նորմալ է, դա ընդդիմադիրի գործն է: Ռ.Գրիգորյանը չհամաձսյնեց, որ ժողովուրդն արժանի է վատ ապրելու, քանի որ 10 հազար դրամ է վերցրել, նաև հերքեց, որ ընտրակաշառք բաժանվել է։

Անդրադառնալով ԱԺ կիսադատարկ դահլիճում՝ կառավարության թերի կազմով, 2018 թ. բյուջեի նախագծի քննարկման փաստին, պատգամավորը նշեց, որ դրա պատճառն այն է, որ նախագիծը տարբեր հանձնաժողովներում մանրամասն քննարկվել էր և հարցերի պատասխանները տրվել էին։

Նրա կարծիքով, մեր երկրի տնտեսության վիճակը եղել է և լինելու է ծանր, որովհետև դեռ անելիքներ շատ կան.

«Առաջին հերթին`բանակի հզորացման խնդիր, տարածքների համաչափ զարգացման, ենթակառուցվածքների և այլն: Այդ բոլոր խնդիրները լուծելու համար, այո, վարչապետն արտահայտեց իր կարծիքը, բայց բավական աշխատանքներ տարվում են: Այս բյուջեն շատ քննադատվեց, բայց ես կարծում եմ, որ կառավարության վարած քաղաքականությունը տեղին է»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...