Միհրան Պողոսյանը հետ է գնել իր հանգուցյալ մոր տունը. այն ծառայելու է որպես բարեգործական կազմակերպության օֆիս. «Հրապարակ»

Загрузка...

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ամիսներ առաջ ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանը հետ է գնել իր հանգուցյալ մոր՝ Ավանում գտնվող տունը, որը տարիներ առաջ վաճառվել է եւ այլ սեփականատերեր ուներ:

Կիսավեր տունը պատգամավորը վերանորոգել է, դարձրել նորաոճ գրասենյակ, որն այսուհետ ծառայելու է որպես բարեգործական կազմակերպության օֆիս, որը, ի հիշատակ մոր, պատգամավորն անվանել է «Ամալյա Հարությունյան բարեգործական կազմակերպություն»։ Կազմակերպության բացման արարողությունը տեղի է ունեցել նախօրեին։

Մասնակցել են մի շարք պատգամավորներ՝ Վովա Գասպարյանի փեսա Արթուր Գեւորգյանը, Արման Սահակյանը, Կարինե Աճեմյանը, Ռուստամ Մախմուդյանը եւ այլք: Մախմուդյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Պողոսյանը հրավիրել է, ինքն էլ գնացել է, թե ինչ ճանապարհով է նա մայրական տունը հետ գնել, մանրամասներ չգիտի։ Իսկ կազմակերպության մասին ասաց․ «Առողջական խնդիրներ ունեցող երեխաներին է օգնելու, ավելին տեղյակ չեմ»»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...