«ՀՀԿ-ն ընդամենն ուզում է շեֆին զանգի և զեկուցի, որ՝ «շեֆ, էդ քո ասած օրենքն ընդունեցինք»». Նիկոլ Փաշինյան

Загрузка...

«Երեկ ԱԺ խորհրդում որոշվեց, որ «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենսդրական փաթեթը, որը բաղկացած է 8 օրենսդրական նախաձեռնությունից, պետք է քննարկվի 1 ժամ տևողությամբ»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ իրենք առարկել են՝ ասելով, որ ԱԺ-ում նման մայր օրենքի քննարկումը 1 ժամում քննարկելն անընդունելի է.

«Եղան առաջարկներ նաև ՀՀԿ-ից, բայց չընդունվեցին: Հերթական անգամ մենք գործ ենք ունենալու այն երևույթի հետ, որ օրենքները ոչ թե քննարկվում, ընդունվում են, այլ սղղացվում են:

Մենք ընդհանուր առմամբ կողմ ենք նախագծին, բայց տպավորություն է, որ ՀՀԿ-ն ոչ թե ուզում է օրենք քննարկի և ընդունի, այլ Բրյուսելում կամ որևէ այլ տեղ հայտնված շեֆին զանգի և զեկուցի, որ «շեֆ, գիտե՞ս՝ ինչ կա, էդ քո ասած օրենքն ընդունեցինք»:

Այս օրենքը մենք մեր ժողովրդի ու պետության համար ենք ընդունում, և անընդունելի եմ համարում օրենքներ սղղացնելու այս պրակտիկան»:

 

 

168.am

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...