Կարեն Կարապետյանը մինչև վերջին պահը կպայքարի վարչապետության համար. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը վերջին շրջանում փորձում է լավատեսության մեսիջներ հղել իր շրջապատին և իրեն այնպես պահել, որ ամեն ինչ դեռ առջևում է:

Սրա պատճառն այն է, որ Կարապետյանի կոչով և նրա երաշխավորությամբ Ռուսաստանից ազգությամբ հայ և ռուս անհատներ գումարներ են ներդրել Հայաստանում, այդ թվում՝ Գյումրիում իրականացվող ծրագրերում, և հիմա նա պարտավորություններ ունի այդ մարդկանց նկատմամբ: Նա մինչև վերջին պահը պետք է պայքարի վարչապետության համար և ցույց տա, որ ինքն ամենևին էլ դատապարտված ու պարտված չէ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով