Աշոտ Արսենյանը հայտնվել է ՀԾԿՀ-ի տեսադաշտում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը իր վաղվա նիստում կտուգանի ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, «Ջերմուկ» ընկերության սեփականատեր Աշոտ Արսենյանին պատկանող «Արփա-Էներգիա» ընկերությանը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը «Արփա» ՓՀԷԿ-ի շահագործման ընթացքում նախկինում նախատեսված մետաղական խողովակաշարի փոխարեն տեղակայել է ապակեմանրաթելային խողովակաշար: Ինչի արդյունքում ընկերությունը խախտել է լիցենզիայի որոշ պայմանների կետերի պահանջները:

Իհարկե, միաժամանակ հանձնաժողովին հայտնել է, որ խախտումը տեղի է ունեցել չիմացության պատճառով: Սակայն սա չի խանգարի ՀԾԿՀ-ին ընկերությանը 1 մլն դրամով տուգանելու մասին որոշում կայացնել»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով