Նոյեմբերի 16-ին՝ ժամը 15:50-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Բուսաբանական այգու մոտակայքում՝ աղբանոցում, պոլիէթիլենային տոպրակով պայթուցիկ սարքի նմանվող առարկա է նկատվել. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Բուսաբանական այգում՝ տնակի մոտակայքում, հայտնաբերվել է 8 հատ «РДГ-2Б» տեսակի ծխային նռնակ:
Հայտնաբերվածը ոստիկանները տեղափոխել են ոստիկանության Մուշի բաժին:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news