Daily Archives: 17.11.2017

Սամվել Կարապետյանն ընտրվել է Մոսկվայի «Արարատի» նախագահ

«Տաշիր գրուպ» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանն ընտրվել է Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախագահ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Մոսկվայի «Արարատի» տնօրենների խորհուրդի ղեկավար է նշանակվել «Ավիլոն» ընկերության համասեփականատեր Կամո Ավագիմյանը, իսկ Պողոս Գալստյանը կշարունակի զբաղեցնել ակումբի փոխնախագահի պաշտոնը։ Մարզչական շտաբի ղեկավար է նշանակվել Իգոր Զվեզդինը, իսկ Արտյոմ Խաչատուրյանը դարձել է ակումբի մարզական… Կարդալ ավելին »

Մխիթարյանի մասին պատմող վավերագրական ֆիլմն` ամբողջությամբ (տեսանյութ)

«MUTV»-ն վավերագրական ֆիլմ է նկարահանել Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին: «Ֆիլմը պատմում է Մխիթարյանի անցած անհավանական ճանապարհի մասին` բակային ֆուտբոլից մինչև ակումբային ֆուտբոլի բարձունք, նրա հոր` Համլետ Մխիթարյանի ողբերգական մահվան մասին: Հենրիխի երազանքն է եղել շարունակել իր հոր ուղին և դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ»- ասվում է մանչեսթերյան ակումբի պաշտոնական կայքում: Համացանցում… Կարդալ ավելին »

Արսեն Գաբրիելյան. Ուսանողական առաջնությունը նպաստում է բազկամարտի զարգացմանն ու մասսայականացմանը

Այսօր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում անցկացվեց բազկամարտի հանրապետության ուսանողական առաջնությունը, որին մասնակցեց Երեւանի, Հայաստանի մարզերի, Արցախի եւ Ջավախքի 360 ուսանող: «Ամեն տարի, ավանդույթի համաձայն անցկացնում ենք այս առաջնությունը ուսանողի միջազգային օրը՝ նոյեմբերի 17-ին: Ուսանողական առաջնությունն անցկացվում է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանու ներքո: Նա մեծ ուշադրություն եւ աջակցություն է ցուցաբերում մեր մարզաձեւին,… Կարդալ ավելին »

Հունահռոմեական հինգ ըմբիշ հանդես կգա Մ 23 տարեկանների աշխարհի առաջնությունում

Հունահռոեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը պատրաստվում է նոյեմբերի 21-26-ը Լեհաստանում կայանալիք Մ 23 տարեկանների աշխարհի առաջնությանը: Մեր թիմի կազմում ընդգրկված է հինգ ըմբիշ՝ Տարոն Դումոյանը (59 կգ քաշային կարգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), Արմեն Հակոբյանը (71 կգ), Սարգիս Քոչարյանը (80 կգ) եւ Գեղամ Թորգոմյանը (85 կգ): Հայաստանի հավաքականն առաջնությանը կմասնակցի ազգային հավաքականի մարզիչ Էդուարդ Սահակյանի գլխավորությամբ:… Կարդալ ավելին »

ՖԻԴԵ-ի Գրան Պրի: Արոնյանը ոչ-ոքիով սկսեց

Պալմա դե Մալյորկայում (Իսպանիա) մեկնարկած ՖԻԴԵ-ի Գրան Պրիի վերջին՝ 4-րդ փուլում գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սեւերով ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոյի հետ: Տուրի ինը պարտիաներից երեքում է հաղթանակ գրանցվել. Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)-Բորիս Գելֆանդ (Իսրայել)՝ 1:0, Էռնեստո Ինարկիեւ (ՌԴ)-Լի Չաո (Չինաստան)՝ 1:0, Անիշ Գիրի (Նիդեռլանդներ)-Ռիչարդ Ռապպորտ (Հունգարիա)՝ 1:0: Երկրորդ տուրի պարտիաները կկայանա նոյեմբերի 17-ին:   Լուսանկարը՝ մրցաշարի… Կարդալ ավելին »

ԱԺ պատգամավորն ու պահպանակները. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ ԱԺ պատգամավոր Արման Սահակյանի գործերը շարունակում են վատանալ։ Հիշեցնենք, որ մեր նախորդ հրապարակումներում անդրադարձել էինք այն փաստին, որ պատգամավորը վաճառքի է հանել իրեն պատկանող «Կրպակ» սուպերմարկետների ցանցը։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Արման Սահակյանին պատկանող մյուս բիզնես ճյուղերում եւս գործերը լավ չեն ու եթե սրան էլ հավելենք այն հանգամանքը, որ… Կարդալ ավելին »

նոյեմբերի 17-ի աստղագուշակ

Խոյ- Այսօր խորհուրդ չի տրվում ծրագրել հանդիպումներ, ուղևորություններ, քննարկել լուրջ գործնական հարցեր: Արդյունքը ոչ միայն ձեզ չի գոհացնի, այլև կլինի ավելի շուտ բացասական, քան՝ դրական: Խուսափեք անցանկալի հանդիպումներից, հնարավորինս խորամանկորեն խուսանավեք կոնֆլիկտային իրավիճակներից, որոնք այսօր ձեզ կարող են դարանակալել ամեն քայլափոխին: Ցուլ- Օրը կպահանջի ձեզանից ներքին կենտրոնացվածություն, համբերություն ու հավաքավածություն, նաև՝ համառություն: Մարդկանց նկատմամբ կանխակալ վերաբերմունքը… Կարդալ ավելին »

Լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 17-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10։00-16։00 Գ.Նժդեհի փ. 5, 7, Մանթաշյան փ. 53, Բագրատունյաց փ. 13 շենքերը, 10։30-16։30 Սարի թաղ 1-5 շարքերը մասնակի, Սարի թաղ 1-3 փողոցները մասնակի, Որմնադիրների փ. 5-43 սեփական տները, Խորենացի փ.… Կարդալ ավելին »

«Օրենքը հարուստների համար է, կվճարեն». ՀՀԿ-ական պատգամավորը՝ բանակում չծառայածների մասին

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ Հայաստանի ԱԺ-ում քննարկվեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն: Այն ենթադրում է, 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած և միաժամանակ Հայաստանից հեռացած երիտասարդներին հնարավորություն տալ վճարել համապատասխան գումար, ազատվել քրեական հետապնդումից եւ վերադառնալ Հայաստան: Օրենքը երկարացվում է… Կարդալ ավելին »

Աղվան Հովսեփյանի միջնորդությամբ «Շանթի» Վարշամ Ղարիբյանը ազատ է արձակվել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ ազատ է արձակվել «Շանթի» հանրահայտ Ղարիբյան եղբայրներից Վարշամը (Յուրա): Նրան ոստիկանությունից «դուրս է գրել» իր վաղեմի հովանավոր, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը՝ իր ամենակարող հեռախոսազանգով: Բանն այն է, որ օրեր առաջ հասարակական կարգը խախտելու, այնուհետև ոստիկանությանը չենթարկվելու համար կալանավորվել էին հայտնի գործարար Վարշամ Ղարիբյանն ու իր թիկնապահները: Այժմ դեռ… Կարդալ ավելին »