Daily Archives: 17.11.2017

«Ես Գագիկին ասել եմ, որ Ծաղկաձորում նոր ճոպանուղի սարքի». ի՞նչ է հասկացրել Սերժ Սարգսյանը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Աղվերանում Սերժ Սարգսյանի՝ գործարարների հետ հանդիպումից մեզ մանրամասներ պատմեցին։«Ես Գագիկին ասել եմ, որ Ծաղկաձորում նոր ճոպանուղի սարքի, նա համաձայնել է և, որքան տեղյակ եմ, արդեն իսկ սկսել է»,- ասել է Սերժ Սարգսյանը գործարարներին՝ նկատի ունենալով Ծառուկյանին, որը Ծաղկաձորում սկսել է զրոյից գերժամանակակից ճոպանուղի կառուցել: «Ավելին՝ Գագիկը կվերանորոգի նաև Ծաղկաձորի ճանապարհները»,- հավելել… Կարդալ ավելին »

Համանախագահների տարօրինակ և ուշագրավ հայտարարությունը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նոյեմբերի 16-ին հայտարարություն են տարածել այն մասին, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնել են հանդիպել դեկտեմբերի կեսին Վիեննայում տեղի ունենալիք ԵԱՀԿ նախարարական ժողովի շրջանակում: Արտգործնախարարների հանդիպման պլանավորման մասին հայտնի դարձավ դեռեւս Ժնևի բանակցությունից հետո, և այդ առումով, իհարկե, Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունն անսպասելի չէ: Նորը Մինսկի խմբի… Կարդալ ավելին »

Դատապարտյալների շրջանում նոր աղմուկ է հասունանում. արձագանքը չի ուշանա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դատապարտյալների շրջանում նոր աղմուկ է հասունանում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտի կայացրած որոշումների վերաբերյալ մի շարք դատապարտյալներ դիմել են ՀՀ վերաքննիչ դատարան: Ու թեև նշանակվել է քննություն, սակայն դատապարտյալներին չեն տանում ՀՀ վերաքննիչ դատարան` իրենց կողմից ներկայացված հայցերով դատաքննությանը մասնակցելու: Վերջիններս փորձել են ՔԿՀ ղեկավարությունից պարզել, թե ինչով է… Կարդալ ավելին »

Դասղեկների աշխատավարձերը կրճատել են. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արարատի մարզի մի շարք համայնքների ուսուցչական կոլեկտիվներից վերջին շաբաթներին ահազանգ ենք ստանում, որ մարզպետարանը կրճատել է դասղեկների աշխատավարձերը։ Հիշեցնենք, որ դասղեկական դասարան ունեցող ուսուցիչները, բացի աշխատավարձից, ստանում են նաև հավելյալ 22 հազար դրամ, սակայն մարզի տարբեր դպրոցներում տարբեր մոտեցում է դրսեւորվել։ Օրինակ՝ Արտաշատ քաղաքի որոշ դպրոցներում այդ թիվը նվազեցրել են՝ դարձնելով… Կարդալ ավելին »

Բժշկական գիտությունների թեկնածուն պնդում է՝ որդին մահացել է բժիշկների մեղքով. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեւանի բնակչուհի Լաուրա Հովսեփյանը դիմել է «Հայկական ժամանակի» խմբագրություն՝ ահազանգելով, որ ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում իր որդին մահացել է բժիշկների մեղքով: Նա նշում է, որ այստեղ առաջնորդվում են բացառապես կամայականության եւ էգոցենտրիզմի սկզբունքներով՝ ոտնահարելով մասնագիտական գործունեություն ծավալելու բարոյական նորմերը, որոնք սպառնալիք են բազմաթիվ… Կարդալ ավելին »

Գյումրու Բուսաբանական այգում 8 «РДГ-2Б» նռնակ է հայտնաբերվել

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 15:50-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Բուսաբանական այգու մոտակայքում՝ աղբանոցում, պոլիէթիլենային տոպրակով պայթուցիկ սարքի նմանվող առարկա է նկատվել. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բուսաբանական այգում՝ տնակի մոտակայքում, հայտնաբերվել է 8 հատ «РДГ-2Б» տեսակի ծխային նռնակ: Հայտնաբերվածը ոստիկանները տեղափոխել են ոստիկանության Մուշի… Կարդալ ավելին »

«ԼՂ հակամարտության կարգավորման առանձին ծրագրերի մասին խոսում է միայն Ադրբեջանը». Զատուլին

«Ռուսական կողմն անելու է ամեն ինչ՝ բանակցային գործընթացն ակտիվացնելու համար»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական գործիչ Կոնստանտին Զատուլինը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի տարածաշրջանային այցին և դրա օրակարգի վերաբերյալ շրջանառվող վարկածներին: Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ով նոյեմբերի 20-21-ը պաշտոնական այցով կլինի Երևանում, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի… Կարդալ ավելին »

Կրթության որակի դասադուլը

Ուսանողական պայքարը դադար վերցրեց: Տարկետման հարցի շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար ժամանակ կա: Ժամանակ կա նաև հասկանալու, թե իրենից ինչ է ներկայացնում Հայաստանի բուհական համակարգը, և ովքեր են մեր ուսանողները: Մինչ 90-ականների ժողովրդագրական ալիքի «հարվածը» մեր բուհական համակարգում ուսանողների քանակը գերազանցում էր 100 հազարը: Վերջին տարիներին ուսանողների քանակը սահուն կրճատվում է. 2012/13 ուստարում բուհ ընդունվել… Կարդալ ավելին »

Ինչու են թիրախավորել Կարեն Կարապետյանին. 168.am

Արդեն երկու օր է՝ Ազգային ժողովում «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն իրենց քննադատության սլաքները հստակ ուղղել են վարչապետ Կարեն Կարապետյանի և կառավարության դեմ ու «հարձակումներ» են գործում։ Բարձրացված խնդիրները՝ փոքր ու միջին բիզնեսի ճնշումները, գազի և բենզինի ոլորտում չարաշահումները, անխոս, առկա են, սակայն այդ քննադատությունների քաղաքական ենթատեքստն էլ ակնհայտ է։ Տարիներ առաջ ԲՀԿ-ական պատգամավորները նույն եռանդով հարձակումներ… Կարդալ ավելին »