Աղվան Հովսեփյանի միջնորդությամբ «Շանթի» Վարշամ Ղարիբյանը ազատ է արձակվել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ ազատ է արձակվել «Շանթի» հանրահայտ Ղարիբյան եղբայրներից Վարշամը (Յուրա): Նրան ոստիկանությունից «դուրս է գրել» իր վաղեմի հովանավոր, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը՝ իր ամենակարող հեռախոսազանգով:

Բանն այն է, որ օրեր առաջ հասարակական կարգը խախտելու, այնուհետև ոստիկանությանը չենթարկվելու համար կալանավորվել էին հայտնի գործարար Վարշամ Ղարիբյանն ու իր թիկնապահները: Այժմ դեռ կալանավորված են նրա թիկնապահները: Թե իրականում ինչ կռիվ-դեբոշներ են եղել այդ օրը, «Փաստը» մանրամասներ կհրապարակի առաջիկայում»։

 «Փաստ» օրաթերթ

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով