Daily Archives: 02.11.2017

Նոր վարկեր. իշխանությունները շարունակում են մեծացնել Հայաստանի՝ առանց այն էլ ահռելի պետական պարտքը.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.  «Իշխանությունները շարունակում են մեծացնել Հայաստանի՝ առանց այն էլ ահռելի պետական պարտքը՝ նորանոր վարկեր ներգրավվելով: Մասնավորապես ՀՀ-ի եւ Ասիական զարգացման բանկի միջեւ նախատեսվում է ստորագրել «Հանրային արդյունավետության եւ ֆինանսական շուկաների ծրագիր. ենթածրագիր 1» վարկային համաձայնագիրը, եւ, ըստ այդմ, Հայաստանին տրամադրել բյուջետային աջակցության վարկ` 40 մլն դոլար գումարի չափով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ… Կարդալ ավելին »

«Ռիսկ կա, որ պետական պարտքը 2018 թվականին կանցնի 60 տոկոսից». Ատոմ Ջանջուղազյան

Այսօր Ազգային ժողովում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Միքայել Մելքումյանը ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց ՀՀ պետական պարտքի մասին: Նա նկատեց, որ նախագծով՝ 2018 թվականին ՀՀ պետական պարտքը կկազմի 58.8 տոկոս: Պատգամավորը մտահոգություն ունի, որ այն կարող է 60 տոկոսից անցնել: Նա փոխնախարարին խնդրեց ասել՝ արդյոք այդ… Կարդալ ավելին »

Սերժ Սարգսյանի խոստումների հետքերով

Հայաստանի ժողովրդագրական վիճակը տարեցտարի ավելի մտահոգիչ է դառնում՝ հակառակ այն բանի, որ իշխանությունները խոստացել էին այն էապես բարելավել: Հիշում եք՝ Սերժ Սարգսյանի հայտնի խոստումը Հայաստանի բնակչությունը մինչեւ 2040 թվականը 4 միլիոնի հասցնելու մասին: «Առաջիկա տասնամյակների համար մեր գերխնդիրը պետք է լինի Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի էական բարելավումը: Այս ուղղությամբ աշխատանքը կարելի է բաժանել երեք հարթության. 1)… Կարդալ ավելին »

Նոյեմբերի 2-ի աստղագուշակ

Խոյ: Այսօր շտապել չարժե: Կարևոր հարցերում որոշումներ կայացնելիս՝ առավել ուշադիր եղեք: Օրվա ընթացքում հնարավոր են որոշ հետաքրքիր իրադարձություններ: Նոր, անհրաժեշտ տեղեկություններ կստանաք, կհանդիպեք մարդկանց, ովքեր պատրաստ են աջակցել ձեզ: Նրանք կօգնեն ճիշտ կողմնորոշվել հետագա անելիքների մեջ, լուծել որոշ մասնագիտական հարցեր: Երեկոյան դրական լիցքեր կստանաք: Ձեռք կբերեք նոր հետաքրքրություններ, կշփվեք ինքնատիպ մարդկանց հետ, լավ ժամանակ կանցկացնեք:… Կարդալ ավելին »

«Ինչպես ՀՀ նախագահն է նշել` մենք պատրաստ ենք նոյեմբերին ստորագրել ՀՀ-ԵՄ պայմանագիրը». Կարեն Նազարյան

«Եվրոպական միությունը (ԵՄ) հանդիսանում է ՀՀ քաղաքական և առևտրային հիմնական գործընկերներից մեկը»,-այսօր Ազգային ժողովում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը: Նրա խոսքով՝ անցնող մեկ տարվա ընթացքում եղել են տարբեր հանդիպումներ, այցեր, խորհրդակցություններ, այդ թվում՝ ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի մասնակցությամբ: Փոխնախարարը նկատեց, որ այս տարի կարևոր… Կարդալ ավելին »

Շրջանցելով Հայաստանը. «168 Ժամ»

«Վրաստանը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու պրոյեկտին համաձայնել է ելնելով տնտեսական և առևտրային շահերից, չհետապնդելով որևէ քաղաքական նպատակ: Թեև Վրաստանում ևս Սաակաշվիլիի օրոք քննարկվում էր Ռուսաստանից «վրեժխնդիր» լինելու նպատակը, սակայն դա ևս անմիտ է, քանի որ նման նպատակի դեպքում այս պրոյեկտը պարզապես հնարավոր չէր լինի իրագործել Ռուսաստանի դիմադրության պատճառով: Ռուսաստանը սա չի դիտարկում, որպես լուրջ, մրցակցային պրոյեկտ, առավել… Կարդալ ավելին »