Daily Archives: 02.11.2017

Մարդուն առևանգելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

Նոյեմբերի 1-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, Մասիս քաղաքի 4-րդ փողոցից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Էդգար Կ.-ին, որը հոկտեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի (մարդուն առևանգելը) 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի մեղադրանքով:

30-ամյա քաղաքացուհին բերման ենթարկվեց «Զվարթնոց» օդանավակայանից

Նոյեմբերի 1-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Սեդա Մ.-ն, որը սեպտեմբերի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով՝ պատժի կրումից խուսափելու համար:

Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը լավատես է Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության կազմակերպման հարցում

Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հայտարարել է, որ անհրաժեշտության պարագայում առաջիկա շաբաթների ընթացքում կարող է դիմել Ստամբուլի նահանգապետարան՝ հանդիպում խնդրելով նահանգապետից: Այս մասին Բեքչյանը խոսել է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթի հետ զրույցում՝ կիսվելով պատրիարքական ընտրության գործընթացի շուրջ զարգացումների վերաբերյալ իր տեսակետներով: Բեքչյանը հայտնել է, որ այս հարցում շտապելու անհրաժեշտություն դեռևս չի տեսնում: Նա… Կարդալ ավելին »

Դաժան ու սահմռկեցուցիչ դեպք Կոտայքի մարզում.

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության (վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Ռոման Կիրակոսյանի), Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության (վարչության պետ, Արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի), Ոստիկանության Հրազդանի բաժնի (բաժնի պետ, Ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գրիգորյանի), Ոստիկանության Զորքերի ծառայողները Երևան-Սևան ավտոճանապարհի 45-րդ կմ հատվածից դեպի մոտ 4 կմ գտնվող դաշտամիջյան հատվածում հայտնաբերել են 2 դի։ Ինչպես… Կարդալ ավելին »

Սերժ Սարգսյանը բացառել է ԵՄ հետ կնքվելիք համաձայնագրում ԵԱՏՄ հետ հակասությունների առկայությունը

Հայաստանի և Եվրամիության միջև նոյեմբերի վերջին կնքվելիք համաձայնագիրը նպատակ ունի խորացնել համագործակցությունն այդ կառույցի հետ: Այս մասին ռուսական BFM-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: «Առաջին հերթին խոսքը մեր հասարակության արդիականացման մասին է՝ արդյունավետ կառավարում, մարդու իրավունքներ: Տնտեսությանը դա գրեթե չի առնչվում: Ասում եմ գրեթե, քանի որ համաձայնագրում իսկապես կա մի դրույթ,… Կարդալ ավելին »

«Զուտ բնապահպանական տեսանկյունից՝ միանշանակ անցանկալի երևույթ էր». Արծվիկ Մինասյանը՝ Ախուրյանի ջրամբարի կենդանական աշխարհի ոչնչացման մասին

2018 թվականի պետական բյուջեի նախագծով ՀՀ բնապահպանության նախարարությանը տրամադրվելու է 4.9 միլիարդ դրամ: Ազգային ժողովում նախագծի քննարկման ժամանակ Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ասաց, որ եկող տարվա ընթացքում իրականացվելու է թվով 18 ծրագիր: «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Ղուկասյանը նկատեց, որ Ախուրյանի ջրամբարը կառուցվել է Խորհրդային Միության ժամանակահատվածում, բայց այս տարի երաշտի պատճառով կենդանական աշխարհն այնտեղից վերացվեց:… Կարդալ ավելին »

Նյու Յորքի ահաբեկիչը պետք է մահապատժի ենթարկվի. Թրամփ

Ամերիկացի մի շարք օրենսդիրներ կոչ են արել Սպիտակ տանը Նյու Յորքի ահաբեկչին ուղարկել Կուբայի Գուանտանամոյի բանտը: Իր հերթին, նախագահ Դոնալդ Թրամփը ևս երեկ նմանատիպ մտադրություն է հայտնել: Իր թվիթերյան էջում էլ Միացյալ Նահանգների նախագահը գրել է, թե Նյու Յորքում 8 մարդու մահվան պատճառ դարձած հարձակման համար մեղադրվող Ուզբեկստանի քաղաքացի Սայֆուլո Սաիպովը պետք է մահապատժի ենթարկվի:… Կարդալ ավելին »

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունն այսօր՝ օրվա երկրորդ կեսին, կմեկնի Տաշքենդ՝ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով: Նիստի օրակարգում ընդգրկված են ԱՊՀ մասնակից պետություններում տնտեսական, ինչպես նաև այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող շուրջ երկու տասնյակ հարցեր:

Կաշառք ստանալու և կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել են 4 անձինք, այդ թվում` ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության պաշտոնյաներ

Պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու, կաշառք տալու և ծառերի ապօրինի հատման դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված և ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկված քրեական գործի շրջանակներում կատարված լայնածավալ քննչական-դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության պաշտոնյաները խոշոր չափերով կաշառք են ստացել` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի… Կարդալ ավելին »

Կարեն Կարապետյանի թիմը որոշել է ապահովագրել անցանկալի դեպքերից. վարչապետն այսօր ասուլիսով հանդես կգա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.  «Այսօր նախատեսված է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մամուլի ասուլիսը: Բայց վարչապետի աշխատակազմը որոշել է այս անգամ դիմել լրագրողների համար ոչ հաճելի նորամուծության. միայն հեռուստատեսություններին է իրավունք տրված ասուլիսին օպերատոր ունենալ, իսկ ահա լրատվական կայքերին պարտադրվել է գործուղել միայն լրագրողի, որպեսզի հնարավոր չլինի ուղիղ եթերով օնլայն հեռարձակում ապահովել. իրենք մոնտաժված տարբերակը կտան… Կարդալ ավելին »