Կարեն Կարապետյանի թիմը որոշել է ապահովագրել անցանկալի դեպքերից. վարչապետն այսօր ասուլիսով հանդես կգա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.  «Այսօր նախատեսված է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մամուլի ասուլիսը: Բայց վարչապետի աշխատակազմը որոշել է այս անգամ դիմել լրագրողների համար ոչ հաճելի նորամուծության. միայն հեռուստատեսություններին է իրավունք տրված ասուլիսին օպերատոր ունենալ, իսկ ահա լրատվական կայքերին պարտադրվել է գործուղել միայն լրագրողի, որպեսզի հնարավոր չլինի ուղիղ եթերով օնլայն հեռարձակում ապահովել. իրենք մոնտաժված տարբերակը կտան պաշտոնական կայքում:

Վարչապետի ասուլիսն ուղիղ եթերով լուսաբանելու հնարավորությունը սահմանափակելու պատճառը դժվար չէ ենթադրել: Չի բացառվում, որ ասուլիսն ընթանա վարչապետի համար անցանկալի հունով՝ լի բազմաթիվ «կիքսերով», տհաճ հարցուպատասխանով: Ուստի վարչապետի թիմը որոշել է այսպես ապահովագրել անցանկալի դեպքերից:

Իսկ հետո էլ իշխանությունները խոսում են ժողովրդավարությունից, մամուլի ազատությունից. իրականում նրանք բոլոր հնարավոր մեթոդներով փորձում են սահմանափակել մամուլի ազատությունը, ազատ գործելու հնարավորությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Առավել մանրամասն` «Ժողովուրդ»  օրաթերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով