Սահմանված ժամանակացույցով շարունակվում են միջազգային վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքները

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ միջազգային վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքների առնչությամբ զեկուցվել է, որ դրանք ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Հանձնարարվել է ընթացքն ու հատկապես կատարվող աշխատանքների որակը պահել մշտական վերահսկողության տակ:

Աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը զեկուցել է, որ, ի կատարումն քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի, արդեն իսկ պատրաստ է մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման նախագիծը: Զեկուցվել է նաև, որ Երևանի արտաքին տեսքի և քաղաքային միջավայրի ուղեցույցի մշակման նպատակով վարչության կողմից ուսումնասիրվում է միջազգային փորձը և համագործակցություն է տարվում մասնագիտացված կազմակերպությունների հետ:

Ընթացիկ աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվում է ամենօրյա հսկողությունը ապօրինի շինարարության և հողազավթումների կանխման, բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման, չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը հայտնաբերելու նպատակով: Պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է շարունակել խստացված հսկողությունն այս ուղղություններով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Խորհրդակցության ժամանակ աշխատակազմի հանրակրթության վարչության պետի կողմից տեղեկացվել է, որ շարունակվում են պարբերական ստուգայցերը քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում: Այդ ստուգայցերի ընթացքում ժամկետանց սնունդ և սննդի պահպանման պայմանների խախտման դեպքեր չեն արձանագրվել: Միաժամանակ, զեկուցվել է, որ հիմնանորոգված մանկապարտեզներները կահավորելու նպատակով շարունակվում է անհրաժեշտ գույքի ձեռք բերման գործընթացը։ Հանձնարարվել է այդ գործընթացը պահել մշտական հսկողության ներքո։

Խորհրդակցության ավարտին անդրադարձ է կատարվել ձմռան նախապատրաստական աշխատանքներին: Տեղեկացվել է, որ արձանագրվում են մայրաքաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերում առկա խնդիրները և դրանց տրվում են համապատասխան լուծումներ։ Միաժամանակ, զեկուցվել է, որ քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում, նախադպրոցական, մշակութային և առողջապահական հաստատություններում ջեռուցման համակարգերի անխափան շահագործման ուղղությամբ կատարված աշխատանքներն ավարտված են, և դրանք պատրաստ են շահագործման։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով