«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ Վանաձորում ՀՀԿ-ՀՎԿ /նախկին ՕԵԿ/ հուշագրի ստորագրումից հետո փոխքաղաքապետի պաշտոնը տրվել է Արկադի Փելեշյանին:
Ըստ շրջանառվող լուրերի` ՀՎԿ-ն հուշագրի դիմաց նաեւ այլ պաշտոններ է պահանջել: Միայն թե ՀՀԿ-ն առայժմ չի շտապում բավարարել ՀՎԿ պահանջները: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը նշեց, թե իրենք չեն զբաղվում պաշտոնների բաշխմամբ, եւ շարունակեց, թե հուշագրի ստորագրման մասին հրապարակված հիմքերից զատ այլ պատճառներ չկան:
Հետաքրքիր է, սակայն, որ Ասլանյանն իր խոսքում նշեց, թե, այնուամենայնիվ, կադրային տեղաշարժեր յուրաքանչյուր տեղերում լինում են, սակայն դա համարեց ապագայի խոսակցություն, քանի որ այս պահին ոչինչ հայտնի չէ: Այնուամենայնիվ, դժվար է հավատալ, որ ՀՎԿ-ն բավարարվել է միայն փոխքաղաքապետի պաշտոնով. առաջիկայում թերեւս կլսենք նոր պաշտոնանկությունների եւ ՀՎԿ-ական նշանակումների մասին:
Բայց հետաքրքիր է՝ ովքե՞ր են լինելու այն «դժբախտները», որոնց ՀՀԿ-ն զոհաբերելու եւ գործազուրկ է դարձնելու՝ հանուն ՀՎԿ-ի պահանջմունքները բավարարելու»:
Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: