Նախկինում հայտնել ենք` հոկտեմբերի 4-ին Նոյեմբերյանի ոլորաններում իրեն բռնաբարելու մասին բողոքած Մոսկվայի 36-ամյա բնակչուհին Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչ տաքսիստի հետ ճանապարհին պայմանավորվել է, որ տաքսիստը կնոջ անունից դիմի բռնաբարության մեջ մեղադրվողի հորը, որպեսզի վերջինս գումար վճարի:
Այդ գումարի դիմաց ռուս կինը պետք է քննիչներին դիմում գրեր, որ ինքը բռնաբարության գործով բողոք չունի: Գումարը չափը մի քանի հազար դոլար է: Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում շորթումի հոդվածով քրեական գործ է հարուցվել: Նոյեմբերյանի տարածաշրջանի Դեբեդավան գյուղի բնակիչ տաքսիստն այդ գործով ձերբակալվել է: Ռուս կինը նշված գործով ներգրավվել է որպես կասկածյալ:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Նմանատիպ նորություններ:
AntiFake.am-ի հայտարարությունը Վերաքննիչ դատարանի կողմից Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալան...
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվեց․ նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշ...