Բռնաբարության գործով շորթում կատարած տաքսիստը ձերբակալվել է

Նախկինում հայտնել ենք`  հոկտեմբերի 4-ին Նոյեմբերյանի ոլորաններում իրեն բռնաբարելու մասին բողոքած Մոսկվայի 36-ամյա բնակչուհին Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչ տաքսիստի հետ ճանապարհին պայմանավորվել է, որ տաքսիստը կնոջ անունից դիմի բռնաբարության մեջ մեղադրվողի հորը, որպեսզի վերջինս գումար վճարի:

Այդ գումարի դիմաց ռուս կինը պետք է քննիչներին դիմում գրեր, որ ինքը բռնաբարության գործով բողոք չունի: Գումարը չափը մի քանի հազար դոլար է: Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում շորթումի հոդվածով քրեական գործ է հարուցվել: Նոյեմբերյանի տարածաշրջանի Դեբեդավան գյուղի բնակիչ տաքսիստն այդ գործով ձերբակալվել է: Ռուս կինը նշված գործով ներգրավվել է որպես կասկածյալ:

Առավոտ.am

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով