Չելյաբինսկի բանտից ազատված 48-ամյա օրենքով գող Էդուարդ Ասատրյանը ծրագրում է գողական աշխարհում վերաբաշխում անել: Նա մտադիր է ժառանգել Դեդ Հասանի կարողությունը, քանի որ, իր հիմնավորմամբ, մինչև 2012թ. եղել է Դեդ Հասանի աջ ձեռքը։
Փորձագետները, սակայն, կարծում են, որ եթե նույնիսկ Ասետրինա Ստարշին գողական աշխարհի լեգենդի ժառանգության վրա աչք ունի, դա նրան դժվար կլինի իրականացնել: Լրատվամիջոցները փորձել են պարզել, ռուսական հանցավոր աշխարհի էլիտայում իսկապե՞ս մեծ ցնցումներ են սպասվում:
Համաձայն գողական օրենքների, Էդուարդ Ասատրյանը պետք է հայտարարի իր մտադրության մասին, բայց մինչ այդ նա ստիպված կլինի լուծել այլ լուրջ խնդիրներ: Մասնավորապես, երբ նա բանտում էր, օրենքով գողերը նրա որդուն՝ Սերգեյ Ասատրյանին՝ Ասետրինա Մլադշիին կամ Սերյոժա Բենթլիին «թագազրկել են», նշվումէ նաև, որ գողական աշխարհում Ասետրինա Մլադշիին չեն ընդունել, որպես «օերնքով գողի»:
Ի դեպ, հանցավոր աշխարհն ուշադրությամբ հետևում է, թե ինչով է այժմ զբաղված Էդուարդ Ասատրյանը: Ոչ վաղ անցյալում նա ամենաազդեցիկ «օրենքով գողերից» մեկն էր, իսկ մինչև 2012 թ-ը համարվում էր Դեդ Հասանի ամենամտերիմ մարդկանցից մեկը:
criminal.am