«OՐԵՆՔՈՎ ԳՈՂԵՐԻՑ» ՈՒՄ Է ՀԱՍՆԵԼՈՒ ԴԵԴ ՀԱՍԱՆԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ. (ՕԲՇԱԿԻ ԿՌԻՎ)

Չելյաբինսկի բանտից ազատված 48-ամյա օրենքով գող  Էդուարդ Ասատրյանը ծրագրում է գողական աշխարհում վերաբաշխում անել: Նա մտադիր է ժառանգել Դեդ Հասանի կարողությունը, քանի որ, իր հիմնավորմամբ, մինչև 2012թ. եղել է Դեդ Հասանի աջ ձեռքը։

Փորձագետները, սակայն, կարծում են, որ եթե նույնիսկ Ասետրինա Ստարշին գողական աշխարհի լեգենդի ժառանգության վրա աչք ունի, դա նրան դժվար կլինի իրականացնել: Լրատվամիջոցները փորձել են պարզել, ռուսական հանցավոր աշխարհի էլիտայում իսկապե՞ս մեծ ցնցումներ են սպասվում:

Համաձայն գողական օրենքների, Էդուարդ Ասատրյանը  պետք է  հայտարարի իր մտադրության մասին, բայց մինչ այդ նա ստիպված կլինի  լուծել այլ լուրջ խնդիրներ: Մասնավորապես, երբ նա բանտում էր, օրենքով  գողերը նրա որդուն՝ Սերգեյ Ասատրյանին՝ Ասետրինա Մլադշիին կամ Սերյոժա Բենթլիին «թագազրկել են», նշվումէ նաև, որ գողական աշխարհում Ասետրինա Մլադշիին չեն ընդունել, որպես «օերնքով գողի»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի դեպ, հանցավոր աշխարհն ուշադրությամբ հետևում է, թե ինչով է այժմ զբաղված Էդուարդ Ասատրյանը: Ոչ վաղ անցյալում նա ամենաազդեցիկ «օրենքով գողերից» մեկն էր, իսկ մինչև 2012 թ-ը համարվում էր Դեդ Հասանի ամենամտերիմ մարդկանցից մեկը:

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

criminal.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով