Daily Archives: 23.10.2017

ԱՀ ՊՆ Հաղորդագրություն (Տեսանյութ, թարմացված)

Երեկ՝ հոկտեմբերի 22-ին, Ադրբեջանի զինված ուժերը խախտելով վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Ժնևում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը, հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ-Մատաղիս) ուղղությամբ կիրառել են հրետանային զինատեսակներ, հայկական դիրքերի վրա արձակելով  ականանետի 5 արկ և <<ՍՊԱՅԿ>> տիպի մեկ հակատանկային հրթիռ: Կատարվածը փաստում է, որ, ինչպես… Կարդալ ավելին »

««Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն կաթվածահար է արել մեր տնտեսությունը». գործարար

Գործարար Տիգրան Եղոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն իրենց պատկանող տարածքում ապօրինություններ է կատարում՝ փորձելով խափանել իրենց ծրագրի իրականացումը։ «Լիբանանից եկած Օհանես Ստեփանյանը Վայոց Ձորում իրականացնում է ծրագիր, որն արժանացել է նաև կառավարության ուշադրությանը։ Մենք զբաղվում են հայկական լեռնաշխարհին հարիր կենդանիների բուծմամբ։ Ունենք մոտ 500 գլուխ հայկական մանր եղջերավոր անասուններ… Կարդալ ավելին »

Որտեղի՞ց է գալիս Աջ ղեկով մեքենաների շահագործումն արգելելու որոշումը

Աջ ղեկով մեքենաների շահագործումն արգելելու որոշումը պաշտոնյաները բացատրում են մարդկանց անվտանգության խնդիրներով, ըստ որի՝ աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ վթաներն ավելի շատ են լինում: Ասում են՝ աջ ղեկով մեքենաներն արգելելու որոշումը պայմանավորված է նրանով, որ հայ վարորդներն սկսել են քիչ մեքենաներ ներմուծել ՌԴ-ից՝ փոխարենը նախընտրելով Ճապոնիան: Բացի այն, որ մի քանի անգամ պակաս գներով են ներկրում,… Կարդալ ավելին »

Հյուսիս-հարավ մայրուղու շինարարության մեջ կոռուպցիոն ռիսկեր չկան. Վահան Մարտիրոսյան

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը վստահեցնում է, որ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարության մեջ կոռուպցիոն ռիսկեր չկան, շինարարական աշխատանքներն իրենց հունով ընթանում են: ՀՀ կառավարության լրատվական վարչության «Հրապարակում» հեռուստանախագծին տված հարցազրույցում նախարարն ընդգծել է, որ շինարարներն այսօր ակտիվ աշխատում են, նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակն աշխատում է իր իրավասությունների շրջանակներում և պատշաճ կատարում… Կարդալ ավելին »

Նախագահն ընդունել է Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ Գերաշնորհ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին, ով Երևան է ժամանել Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում. հոկտեմբերի 20-24-ը մայրաքաղաքում միջոցառումներ են անցկացվում հիշարժան այդ հոբելյանի կապակցությամբ: Ողջունելով հյուրին և նրան ուղեկցող պատվիրակության անդամներին՝ Հանրապետության Նախագահը… Կարդալ ավելին »

Ջիգարխանյանը հայտարարել է, որ ջանալու է մոռանալ իր կնոջը

Արմեն Ջիգարխանյանը ՆՏՎ-ի եթերում մեղադրանքներ է առաջադրել է իր կնոջը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային: Մասնավորապես, Ջիգարխանյանը կնոջը կշտամբել է իրենից երեխա ունենալու ցանկության համար: Նրա խոսքով՝ «միայն արկածախնդիրը» նման քայլի կհամաձայնի 80 տարեկանում։ Դերասանը նաեւ «հրեշ» է անվանել կնոջը՝ նրան մեղադրելով իր ունեցվածքին ու թատրոնին տիրանալու ցանկության մեջ: «Ես իմ մնացած կյանքում ջանալու եմ մոռանալ նրան»,-հայտարարել է… Կարդալ ավելին »

Հայտնի է «Սասնա ծռերի» դատական նիստի օրը

«Սասնա ծռեր» խմբավորման անդամների մի մասի վերաբերյալ գործով դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին։ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանին մակագրված քրեական գործով դատական նիստը տեղի կունենա Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում։ Դատարանի նախագահը կքննի Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյան, Արայիկ Հակոբյանի,… Կարդալ ավելին »

Նոր ղեկավարն ու բացահայտումները. բանը հասավ ԱԱԾ-ին

Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունում աղմկալի չարաշահումների դրսեւորումները շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Սոցիալական ապահովության պետական ծառայության նորանշանակ պետ Հովհաննես Սահակյանը ֆինանսական չարաշահումների համար աշխատանքից ազատել է ծառայության Ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահական հաշվառման վարչության պետ Եղիշե Ջհանգիրյանին: Խաչիկյանը հետեւանք չթողեց Դեռեւս 2012 թվականին բացահայտվել էր Աշխատանքի եւ սոցիալական… Կարդալ ավելին »