Հայտնի է «Սասնա ծռերի» դատական նիստի օրը

«Սասնա ծռեր» խմբավորման անդամների մի մասի վերաբերյալ գործով դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին։

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանին մակագրված քրեական գործով դատական նիստը տեղի կունենա Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում։

Դատարանի նախագահը կքննի Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյան, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորկ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի վերաբերյալ քրեական գործը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով