Daily Archives: 14.10.2017

Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Կանադայի Գեներալ-նահանգապետին

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ջուլի Պայետին` Կանադայի Գեներալ-նահանգապետի բարձր և պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել քաջառողջություն և հետագա հաջողություններ, իսկ Կանադայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն: Նախագահն ընդգծել է, որ անցած քառորդ դարի ընթացքում Հայաստանին և Կանադային հաջողվել է կառուցել բարեկամական և բարձր մակարդակի գործընկերային հարաբերություններ՝ հիմնված երկու ժողովուրդների փոխադարձ հարգանքի և վստահության վրա:… Կարդալ ավելին »

հոկտեմբերի 14-ի աստղագուշակ

Խոյ: Օրը բարեհաջող է հատկապես այն Խոյերի համար, ովքեր կնվիրվեն աշխատանքին: Կարելի է մեծ հաջողությունների հասնել և ջանքերի դիմաց արժանվույնս վարձատրվել: Ուղևորությունները լավ կդասավորվեն, թեև նախատեսվածից ավելի շատ ժամանակ կխլեն: Հնարավոր են ընտանեկան վեճեր: Մտերիմները կքննադատեն ձեր եսասիրությունն ու կմեղադրեն միայն սեփական շահերի համար մտահոգվելու մեջ: Հնարավոր է ինքնազգացողության վատացում: Երբեմն գերագնահատում եք ձեր ուժերը՝… Կարդալ ավելին »

Վանաձոր» ՔԿՀ պետի կալանավորման հետքերով. ինչ դիմում է ներկայացրել կալանավորը Գլխավոր դատախազություն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Վանաձոր» ՔԿՀ-ի կալանավորը դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ցանկանալով, որ ՔԿՀ պետի կալանավորման աղմկահարույց գործով իրեն որպես վկա եւս հարցաքննեն: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին իրավապահները ձերբակալել էին ՀՀ ԱՆ Վանաձոր քրեակատարողական հիմնարկի պետ Գեւորգ Մկրտչյանին, պետի տեղակալ Անդրանիկ Թումանյանին, օպերատիվ բաժնի պետ Ռուբեն Կիրակոսյանին, պատասխանատու հերթապահներ… Կարդալ ավելին »

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 15-16-ը շրջանների զգալի մասում, 17-18-ը առավելապես հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 16-17-ը՝ հատկապես գիշերը, կնվազի 3-4 աստիճանով: Երևան քաղաքում` Հոկտեմբերի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:… Կարդալ ավելին »

«Լավ եմ արել, Բաղրամյանի վրա 140 000-ով տուն եմ վարձել». պատգամավորն`ԱԺ-ից ստացած վարձի մասին. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ տպագիր մամուլը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Սպիտակի նախկին քաղաքապետ, ներկայում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վանիկ Ասատրյանը երկու բնակարան է գնել և նվիրել աղջիկներին: Սրան զուգահեռ ԱԺ լրատվության վարչությունը պատասխանելով armtimes.com-ի գրավոր հարցմանը նշել էր, որ Վանիկ Ասատրյանը ևս դիմել է կառույցին բնակարանի վարձի 100 հազար դրամի փոխհատուցման խնդրանքով:… Կարդալ ավելին »

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Երևանի օրվա առթիվ

Սիրելի՛ երևանցիներ, քաղաքամայր Երևանն այսօր դառնում է 2799 տարեկան, ինչի առթիվ շնորհավորում եմ մեզ բոլորիս: Այսօր աշխարհի ողջ հայությունն է «Սիրո քաղաք» կարգախոսով տոնում համայն հայության սիրելի մայրաքաղաքի ծննդյան տարեդարձը՝ անթաքույց հպարտությամբ, որ մեր հինավուրց, բայց միշտ երիտասարդ ոստանը բոլորիս համատեղ ջանքերի շնորհիվ տարեցտարի ավելի վստահ ու հպարտ է ներկայանում աշխարհին՝ ամրապնդելով իր տեղն ու… Կարդալ ավելին »

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Թբիլիսիի պատվիրակության անդամներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է «Էրեբունի-Երևան 2799» տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան այցելած Թբիլիսիի քաղաքապետի տեղակալ Իրակլի Լեկվինադզեյի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով և շնորհակալություն հայտնելով տոնին մասնակցելու հրավերն ընդունելու համար, քաղաքապետը հույս է հայտնել, որ բարեկամ Վրաստանի մայրաքաղաքից ժամանած հյուրերն այս օրերին հնարավորություն կունենան լիարժեք վայելել Երևանի ջերմությունն ու տոնական տրամադրությունը: Անդրադառնալով երկու մայրաքաղաքների միջև… Կարդալ ավելին »

բերման ենթարկվել է «Զվարթնոց» օդանավակայանից

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ, Լոռու մարզային վարչության և Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 13-ին, ժամը 10.05-ին, «Զվարթնոց» օդանավակայանից բաժին բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Վարազդատ Պ.-ն, որը հուլիսի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ… Կարդալ ավելին »

Դիլիջանցիները այրել անվտանգության հենակետը․ տեսանյութ

Երեկ մենք գրել էինք, որ որ մի խումբ տավուշցիներ հարձակվել են «Պանտերա Սիքյուրիթի» անվտանգության գործակալությանը պատկանող հենակետերից մեկի վրա, աշխատակիցներին բռնության են ենթարկել եւ հենակետն այրել։ Գործակալության անվտանգության տնօրեն Վահե Դարբինյանը մեզ հետ զրույցում ասաց, որ 40 հոգով դիլիջանցիները հարձակվել են «Շամախյան» կոչվող հատվածում գտնվող հենակետի վրա․ «Նրանք որոշել են ցույց տալ, որ իրենք ավելի… Կարդալ ավելին »

«Էրեբունի-Երևան-2799». «Երևան՝ սիրո քաղաք» ծրագիրը մեկնարկել է ջրցան մեքենաների արդեն ավանդական դարձած տոնական շքերթով

«Երևան՝ սիրո քաղաք» կարգախոսով «Էրեբունի-Երևան-2799» տոնական միջոցառումների մեկնարկը, ավանդույթի համաձայն, տրվել է վաղ առավոտից` ջրցան մեքենաների տոնական շքերթով: Տոնական շնչով ձևավորված ջրցան մեքենաների երթը մեկնարկել է Ֆրանսիայի հրապարակից և, անցնելով Մաշտոցի պողատայով, հասել է մինչև Հանրապետության հրապարակ՝ ազդարարելով տոնական օրվա սկիզբը: Երևանյան փողոցներին «ջրային թարմություն» հաղորդելու և տոնական օրվա գեղեցիկ մեկնարկը տալու գործին սիրով ներգրավվել… Կարդալ ավելին »