Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Կանադայի Գեներալ-նահանգապետին

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ջուլի Պայետին` Կանադայի Գեներալ-նահանգապետի բարձր և պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել քաջառողջություն և հետագա հաջողություններ, իսկ Կանադայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն:

Նախագահն ընդգծել է, որ անցած քառորդ դարի ընթացքում Հայաստանին և Կանադային հաջողվել է կառուցել բարեկամական և բարձր մակարդակի գործընկերային հարաբերություններ՝ հիմնված երկու ժողովուրդների փոխադարձ հարգանքի և վստահության վրա:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով