Daily Archives: 06.10.2017

«Սասնա ծռերի» գործի մի մասը մակագրվեց Մեսրոպ Մակյանին

«Սասնա ծռեր» խմբի անդամների վերաբերյալ անջատված գործերից մեկը մակագրվել է դատավոր Մեսրոպ Մակյանին։ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան գործուղված դատավորը կքննի Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի, Էդվարդ Գրիգորյանի վերաբերյալ քրեական… Կարդալ ավելին »

«Սրտի ստենդավորումը կարող է էժանանալ 35-40 տոկոսով». Լևոն Ալթունյան

«Աշխարհի փորձն այլընտրանք ապահովագրությանը չի ներկայացնում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը: Նրա խոսքով՝ որպեսզի տպավորություն չստեղծվի, թե ապահովագրական ինստիտուտը հավելյալ եկամուտներ է ստեղծում առևտրական ընկերությունների համար, իրենք գնացին մի համապարփակ ճանապարհով, երբ ռիսկի գործոնը, գումարների հավաքագրումը, ապահովագրական ռեզերվների կառավարումը կատարում է պետությունը, իսկ այնպիսի մի գործառույթ, ինչպիսին է ծառայությունը,… Կարդալ ավելին »

վարորդը Suzuki-ով բախվել է էլեկտրասյանը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Քիչ առաջ ավտովթար տեղի ունեցել Երևանում։ Suzuki մակնիշի 11 AՏ 110 համարանիշի ավտոմեքենայի վարորդը նշված ավտոմեքենայով Հալաբյան փողոցում բախվել է էլեկտրասյանը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ կա վիրավոր։ Դեպքի վայր են ժամանում Երևանի Ճանապարհային Ոստիկանության ծառայողները։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է… Կարդալ ավելին »

Նախագահն ընդունել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովին, ով Հայաստան է ժամանել Հայ-ռուսական միջտարածաշրջանային վեցերորդ և Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովներին մասնակցելու նպատակով: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և կարևորել հայ-ռուսական համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանն ուղղված երևանյան վերոնշյալ համաժողովների անցկացումը, որոնք, Նախագահի համոզմամբ, դարձել են երկու երկրների տարածաշրջանների տեղական… Կարդալ ավելին »

Նախագահը խորհրդակցություն է անցկացրել հայ-իտալական տնտեսական համագործակցության օրակարգի հարցերի շուրջ

Նախագահ Սերժ Սարգսյանին Հայաստանի և Իտալիայի միջև տնտեսական հարաբերությունների օրակարգի, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և հեռանկարային ոլորտներում, ինչպիսիք են՝ էներգետիկան, զբոսաշրջությունը, կրթությունը և գիտությունը, սննդի արդյունաբերությունը և այլն, փոխգործակցության զարգացման ու խորացման, նաև վերջին շրջանում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ այսօր զեկուցել է Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը: Նշելով,… Կարդալ ավելին »

Նախագահն ընդունել է «Թավիթյան» հիմնադրամի նախագահ Ասո Թավիթյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Թավիթյան» հիմնադրամի նախագահ Ասո Թավիթյանին: Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Հանրապետության Նախագահն Ասո Թավիթյանին հանձնել է պետական բարձր պարգև՝ Պատվո շքանշան, որով նա պարգևատրվել էր Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ: Նախագահը շնորհակալություն է հայտնել Ասո Թավիթյանին հայրենանվեր գործունեության համար և մաղթել հետագա հաջողություններ: «Թավիթյան» հիմնադրամի նախագահը երախտագիտությամբ… Կարդալ ավելին »

Կառավարությունը շահագրգռված է ստեղծելու այնպիսի միջավայր, որտեղ երիտասարդները կկարողանան դրսևորվել ու մասնակցել երկրի զարգացման գործին. Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանը ներկա է գտնվել Երևանում «Ազգային մրցունակություն. Ձևավորի՛ր առավելությունդ» խորագրով անցկացվող Համաշխարհային տնտեսական ֆորումի «Shape Eurasia-2017» համաժողովի աշխատանքներին: Ողջունելով համաժողովի անցկացումը մեր երկրում՝ վարչապետը գոհունակությամբ է նշել, որ «Global Shapers» երևանյան կենտրոնը գործունեության 5 տարիների ընթացքում կայացել է ու պատիվ ունի հյուրընկալել համաժողովի մասնակիցներին: «Արդեն 47 տարի է Համաշխարհային տնտեսական ֆորումը ստեղծել է… Կարդալ ավելին »

Կարեն Կարապետյանն ու Սերգեյ Չերյոմինը քննարկել են համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Մոսկվայի կառավարության նախարար, Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Չերյոմինին: Զրուցակիցները քննարկել են համագործակցության ներկա մակարդակին և հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Սերգեյ Չերյոմինը նշել է, որ 2017 թ. առաջին կիսամյակում Հայաստանից Մոսկվա արտահանման ծավալն աճել է 40 տոկոսով, ինչն առաջանցիկ ցուցանիշ է մյուս երկրների համեմատ: Նա… Կարդալ ավելին »

«Մենք ունենք ապրանքաշրջանառության բարձր աճ Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրների հետ». վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ներկա է գտնվել Հայ-ռուսական միջտարածաշրջանային վեցերորդ և Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովների համատեղ լիագումար նիստի բացմանը: Ողջունելով մասնակիցներին և հյուրերին՝ վարչապետը համաժողովների օրակարգը չափազանց կարևոր և արդիական է համարել: Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի մասնակիցների ուշադրությունը հրավիրելով Հայաստանում այսօր առկա հնարավորությունների վրա՝ նա նշել է. «Հայաստանը, լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, այսօր… Կարդալ ավելին »

<<ԱՇԽԱՐՀԻ ԳՈՒՅՆԵՐԸ>> ՓԱՌԱՏՈՆ 3 “COLORS OF THE WORLD” FESTIVAL

ԽՃԱՆԿԱՐ  |  MOSAIC   2017 թվականի  հոկտեմբերի  21-ին  Երևանում  3-րդ  անգամ  կանցկացվի  արդեն  ավանդույթ  դարձած  <<Աշխարհի  գույները>>  փառատոնը`  <<Խճանկար>>  խորագրով: Տոնական  երեկոն, որտեղ ներկայացվում  են  տարբեր  ազգերի  մշակույթներ, մշտապես  ընդլայնում  է  գործունեության  շրջանակները` ներգրավելով  ավելի  շատ  անձանց  և  կազմակերպությունների: Կազմակերպիչը` <<Հանդես>>  փրոդաքշնն  է, որը  հաճախակի  է  նախաձեռնում  ու  իրականացնում  տարաբնույթ  մշակութային  միջոցառումներ: Այս  անգամ  փառատոնը … Կարդալ ավելին »