«Սասնա ծռերի» գործի մի մասը մակագրվեց Մեսրոպ Մակյանին

«Սասնա ծռեր» խմբի անդամների վերաբերյալ անջատված գործերից մեկը մակագրվել է դատավոր Մեսրոպ Մակյանին։

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան գործուղված դատավորը կքննի Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի, Էդվարդ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործը։

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ քրեական գործը Մեսրոպ Մակյանին մակագրվել է երեկ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով