Մոսկվայում խոշոր խարդախության կասկածանքով ձերբակալել են «օրենքով գող» Իլյաս Սարկիևին՝ հայտնի Վովչիկ Սիրային:
Հետաքննությամբ պարզվել է, որ 2013 թվականի հոկտեմբերից մինչև 2016 թվականի հուլիսը Սարկիևը քաղաքի տարբեր մասերում իր ծանոթից խաբեությամբ ստացել է ավելի քան 25 միլիոն ռուբլի՝ խոստանալով փոխանցել դրանք պարտքի մարման հաշվին։
«Իրականում Սարկիևը գումարները փոխանցել չէր պատրաստվում, իսկ ստանալուց հետո դրանք յուրացրել է և տնօրինել իր հայեցողությամբ»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Հարուցվել է քրեական գործ՝ «խմբավորման կողմից կազմակերպված կամ մեծամասշտաբ խարդախության» մասին հոդվածով, որը նախատեսում է պատիժ՝10 տարվա ազատազրկմամբ։
168.am
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news