«Վանաձոր» ՔԿՀ-ում երկու գլխավոր «զոն նայող» կա Թամազն ու Կուտին. նոր ձերբակալություններ են սպասվում. «Իրավունք»

Загрузка...

«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ հատուկ քննչական եւ Ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտված ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ղեկավարության և այլ պաշտոնատար անձանց կողմից հանցագործությունների բազմաթիվ դրվագներով մեղադրանքների պատմությանն անդրադառնալու առիթ ունեցել ենք:

Հիշեցնենք` կաշառքի գործով կալանավորվել են ՔԿՀ-ի 5 ղեկավար և նրանց կաշառք տալուն օժանդակած անձը: Հանցավոր շղթան, սակայն, պարզվում է այսքանով չի սահմանափակվում: Ինչպես մեզ հետ զրույցում ասաց նախքաննությանը մոտ կանգնած աղբյուրը, ներկա պահին նախաքննական մարմինը ակտիվ քննության փուլում է և ենթադրվում է, որ առաջիկայում ՔԿՀ-ի այլ պաշտոնատար անձանց ևս մեղադրանքներ կառաջադրվեն:

Մեր աղբյուրն անդրադարձավ այլ ուշագրավ մանրամասների. «Այս կալանավայրում քրեական հեղինակություն ասվածները շատ են եղել, և բոլորն էլ գրեթե օգտվել են արտոնյալ պայմաններից: Բայց կան երկու կարևոր ֆիգուրներ, այսպես ասած՝ ՔԿՀ-ի գլխավոր «զոն նայողները»: Նրանցից մեկը քրեական աշխարհում հայտնի Թամազն է (Թամազ Ֆեռոյան), իսկ մյուսը՝ Արկադի Պապյանը, ով հանցավոր աշխարհում հայտնի է Կուտի մականվամբ»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...