Սպանվել է Պուտինի դեմ մահափորձի մեջ մեղադրվող Ադամ Օսմաևի կինը

Կիեւի մարզում անհայտ անձինք գնդակոծել են այն ավտոմեքենան, որտեղ գտնվում էին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձի մեջ մեղադրվող Ադամ Օսմաեւը եւ նրա կինը՝ Ամինա Օկուեւան: Պատահարի հետեւանքով Օկուեւան զոհել է, ինչի մասին հայտնել են Ուկրանիայի ազգային ոստիկանությունում։

Պատահարի մասին առաջինը պատմել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարության ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն Facebook-ի իր էջում: «Հենց նոր կանգ առավ Ուկրաինայի հայրենասեր Ամինա Օկուեւայի սիրտը: Նրա ավտոմոբիլը թփերից գնդակոծվել է երկաթուղային գծանցում՝ Կիեւի մարզի Գլեւախա ավանի մոտ: Ստացած վերքերից Ամինան զոհվել է: Ադամ Օսմաեւը վիրավորված է, բայց կապրի:

Ես հենց նոր հեռախոսով խոսեցի նրա հետ»,- հայտնել է Գերաշչենկոն: Օսմաեւը ձերբակալվել էր 2012 թվականի փետրվարի 4-ին Ուկրաինայի եւ Ռուսաստանի հատուկ ծառայությունների համատեղ գործողության արդյունքում: Ուժայինները հայտարարել էին, թե նա մահափորձ էր պատրաստում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ: 2014 թվականի նոյեմբերին Օդեսայի դատարանն Օսմաեւին ազատ է արձակել կալանքից, հաղորդել է BBC-ն:

 

168.am

«Գրիգորի Խաչատուրովը մեր զինվորների ու սպաների հետ սահմանա պահում իսկ երկրի վայղեկավարը չկա».Վահան Բաբայան

13.07.2020

Չպետք է մոռանալ, որ հայ դպրոցի հիմնադիրը Հայ առաքելական եկեղեցին է ․․․

08.07.2020

«Խնդրում եմ hraparak.am կայքին դադարեցնել տարածել մեր մասին չստուգված և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն».Դավիթ Համբարձումյան

07.07.2020

Ով չգիտի, ասեմ` Կյանքի Խոսքը, հիսունականները և մնացած աղանդները հենց էս սատանիստական «կրոնի» ճյուղերն են

10.07.2020

Մինչև արտակարգ դրության ավարտը ժամկետը լրացած անձը հաստատող փաստաթղթերը կհամարվեն վավեր

07.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով